30.1 C
Yerevan
4 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 03.06.2023
Գլխավոր » Փաշինյանը ԵԽ նախագահի հետ խոսել է Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացից
Այլ Լուրեր

Փաշինյանը ԵԽ նախագահի հետ խոսել է Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ 

Ինչպես տեղեկացրին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մտքեր են փոխանակվել տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական և հումանիտար իրադրության շուրջ:  

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմի քայլերը միտված են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետևողական իրագործմանը։ Վարչապետը շեշտել է Ադրբեջանի կողմից տարածաշրջանային անվտանգությունը խարխլող գործողություններին միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը և գործուն քայլերի ձեռնարկումը՝ Արդարադատության միջազգային դատարանի վճռի անվերապահ կատարման ուղղությամբ: 

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի շուրջ։ 

Կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման ուղղությամբ հետևողական ջանքերը:

Բեռնում.....