Երբ արյունը խտանում է, օրգանիզմում արյան շրջանառությունը դանդաղում է։
Նման դեպքում տարբեր օրգանների մանր անոթները նորմալ չեն սնուցվում, ինչը չափազանց վտանգավոր է առողջության եւ անգամ կյանքի համար։
Այս վիճակը կարող է սրտի, գլխուղեղի, թոքերի, երիկամների թրոմբների հանգեցնել, ինչը հղի է կաթվածի վտանգով։
Հեմատոլոգ Սվետլանա Բիչկովան նշել է, որ անչափ կարեւոր է վերահսկել արյան խտությունը՝ նման խնդիրներից խուսափելու համար։
Նա ներկայացրել է մի քանի նախանշան, որոնք վկայում են արյան խիտ լինելու մասին։
«Երբ արյունը խտանում է, մարդ կարող է մատներում ծակոցներ զգալ, առաջանում են գլխացավեր, գլխապտույտներ»,- նշել է նա։
Եւս մեկ նշան, որը կարող է վկայել արյան խտության մասին, այն է, որ վերքերի, վնասվածքների ժամանակ արյունը շատ արագ է կտրվում։
Արյունաբանը նշել է, որ պարբերաբար պետք է արյան խտությունը ստուգել ու անհրաժեշտության դեպքում դիմել մասնագետի։
