29.1 C
Yerevan
2 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 01.06.2023
Գլխավոր » Սարսանգի ջրի մակարդակն աննախադեպ իջել է․ էներգետիկ ոլորտի պատասխանատուներն ահազանգում են 
Այլ Լուրեր

Սարսանգի ջրի մակարդակն աննախադեպ իջել է․ էներգետիկ ոլորտի պատասխանատուներն ահազանգում են 

Հունվարի 9-ին Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Աղավնո – Բերձոր հատվածում Ադրբեջանը վնասել է Հայաստանից Արցախ բարձրավոլտ հոսանքագիծը՝ արգելելով Արցախի մասնագետներին մոտենալ և վերականգնել այն: Էլեկտրաէներգիայի գլխավոր տեղական մատակարարը Սարսանգի ջրամբարի հիդրոէլեկտրակայանն է, սակայն մեծ ծավալի սպառման և քիչ տեղումների պատճառով Սարսանգի ջրի մակարդակն աննախադեպ իջել է: 600 մլն խորանարդ մետր տարողունակությամբ ջրամբարում այս պահին 100 միլիոն խորանարդ մետր ջուր կա, որի 70 տոկոսը մեռյալ ծավալն է ու ենթակա չէ օգտագործման: Ջրի ծավալը մեծ արագությամբ իջնում է անթույլատրելի մակարդակի, որից հետո հնարավոր չի լինի անվտանգ աշխատեցնել «Սարսանգ» ՀԷԿ-ը և ապահովել Արցախի բնակչության՝ նույնիսկ նվազագույն էներգետիկ կարիքները։ 

Հիշեցնենք, որ մարտի 21-ից ադրբեջանական կողմն ամբողջությամբ արգելափակել է նաև Արցախ մտնող միակ գազատարը՝ օրեցօր խորացնելով էներգետիկ ճգնաժամն ու հումանիտար աղետը, իսկ էլեկտրաէներգիան մատակարարվում է հովհարային անջատումներով։

Այդ մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Բեռնում.....