25.1 C
Yerevan
17 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 16.05.2023
Գլխավոր » Սուր վիրահատական դեպքերի հետագա բարդություններից խուսափելու համար Արցախում մասնակիորեն վերսկսել են պլանային վիրահատությունները
Այլ Լուրեր

Սուր վիրահատական դեպքերի հետագա բարդություններից խուսափելու համար Արցախում մասնակիորեն վերսկսել են պլանային վիրահատությունները

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակելուց հետո դեղորայքի ու բժշկական պարագաների բնականոն մատակարարման խնդիրների պատճառով Արցախում պլանային բոլոր վիրահատությունները դադարեցվել էին, ինչը հանգեցրել է շուրջ 1,140 վիրահատության չեղարկման:

Շրջափակման 131-րդ օրը առողջապահական համակարգի կողմից որոշվել է սուր վիրահատական դեպքերի հետագա բարդություններից խուսափելու համար մասնակիորեն վերականգնել պլանային վիրահատությունները: Հաշվի առնելով դեղորայքի և բժշկական պարագաների սահմանափակ պաշարները վիրահատական միջամտության են ենթարկվելու միայն առաջնահերթ և բարդացման էական ռիսկով դեպքերը:

Չնայած Արցախի առողջապահական համակարգի գործադրած առավելագույն ջանքերին, Ադրբեջանի կազմակերպած շրջափակման հետևանքով Արցախի բազմաթիվ բնակիչներ մի շարք դեպքերում շարունակում են զրկված մնալ իրենց անհրաժեշտ բժշկական ծառայություններից։   

Հարկ է նշել, որ ԿԽՄԿ միջնորդությամբ Հայաստան են տեղափոխվում միայն այն բուժառուները, որոնց բժշկական օգնությունը հնարավոր չէ կազմակերպել Արցախում՝ հաշվի առնելով անհրաժեշտ բժշկական սարքավորումների և հետազոտությունների իրականացման բացակայությունը։

Այդ մասին հայտնում են ԱՀ տեղեկատվական շտաբից։

Բեռնում.....