15.1 C
Yerevan
2 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 31.05.2023
Գլխավոր » «Երկխոսություն` հանուն Իրանի փրկության». Իրանի ներսում և արտասահմանում գործող ընդդիմադիր գործիչները համատեղ տեսակոնֆերանս են անցկացրել
Այլ Լուրեր

«Երկխոսություն` հանուն Իրանի փրկության». Իրանի ներսում և արտասահմանում գործող ընդդիմադիր գործիչները համատեղ տեսակոնֆերանս են անցկացրել

Ավելի քան 40 քաղաքական և հասարակական գործիչներ, իրավապաշտպաններ, արտասահմանում և Իրանի ներսում գործող քաղաքական ակտիվիստներ առաջին անգամ համատեղ մասնակցություն են ունեցել «Երկխոսություն հանուն Իրանի փրկության» վիրտուալ համաժողովին:

Քննարկման հիմնական թեման եղել էր Իրանի Իսլամական Հանրապետության կանանց հագուկապին հետևող ոստիկանության կողմից նախորդ տարվա սեպտեմբերին 22 ամյա ուսանողուհի Մասհա Ամինիի ձերբակության, այնուհետև բաժամունքում աղջկա մահվան և դրան հաջորդած բողոքի զանգվածային երկարատև ակցիաները:

Հանդիպմանը, որը անցակցվել էր ուրբաթ օրը Club House սոցիալական մեդիա-հարթակում, մասնակիցները լսել են նաև ութ կալանավորված ակտիվիստների նամակները, որոնք ուղարկվել էին Իրանի բանտերից:

Քաղաքական ակտիվիստ և դասախոս Հաշեմ Աղաջարին հանդիպման ընթացքում մեջբերելով ներկայացրել էր իրանական կանաչների շարժման ղեկավար Միր-Հուսսեյին Մուսավիի վերջին հայտարարությունները, որտեղ ընդգծվում էր, որ խորը ընկալելով իրանական հասարակության ներսում տեղ գտնող փոփոխությունները՝ անհնար է ընտրական եղանակով հասնել որևէ բարեփոխման:

Ընդգծենք, որ դեռևս փետրվարին Մուսավին, ով 2009 թվականի նախագահական ընտրություններում  առաջադրել էր իր թեկանծությունը և 2011-ից այլախոհության համար գտնվում է տնային կալանքի տակ, հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ Իսլամական Հանրապետության ղեկավարությունը պատրաստ չէ «կատարել նույնիսկ ամենափոքր քայլը ժողովրդի պահանջները բավարարելու համար»: Նա նաև հավելել է, որ Իրանին անհրաժեշտ է «հիմնարար փոփոխություն»՝ հիմնված «Կին, կյանք, ազատություն» կարգախոսի և սահմանադրական փոփոխությունների վրա։

Քաղաքական ակտիվիստ և նախկին դիվանագետ Մեհրդադ Խանսարին էլ իր ելույթի ընթացքում ընդգծել էր, որ Իրանը կանգնած է հսկայական ճգնաժամի առաջ՝ հավելելով, որ պետք է ուժեղ ճակատ ձևավորել երկրի ներսում՝ ռեժիմին մարտահրավեր նետելու համար։

Նախորդ հինգշաբթի օրը կրկին ձերբակալված լրագրող և քաղաքական ակտիվիստ Քեյվան Սամիմին էլ բանտից ուղարկված իր նամակում նշում էր, որ երկրի ներսում և դրսում իրանցիները պետք է միասնական ազգային ճակատ կազմեն՝ ճնշումներից ազատվելու համար:

Բանտարկված իրավապաշտպան Նարգես Մոհամադին իր ուղերձում ընդգծել էր. «Իրանի փրկության համար մենք պետք է վերջ տանք բռնակալական, կանանց դեմ գործող ռեժիմին և ժողովրդի համար ապահովենք խաղաղ և ոչ թանկ արժեցող անցում»:

Բեռնում.....