19.1 C
Yerevan
10 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 08.06.2023
Գլխավոր » Ձյան տեղումների պատճառով Ռազմավիրական ճանապարհը փակ է մեծ բեռնատարների համար
Այլ Լուրեր

Ձյան տեղումների պատճառով Ռազմավիրական ճանապարհը փակ է մեծ բեռնատարների համար

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը որոշում է ընդունել ձյան տեղումների պատճառով կցորդիչներով և կիսակցորդիչներով ավտոտրանսպորտի համար փակել Գուդաուրի-Կոբի մայրուղին, որը Ռազմավիրական ճանապարհի մի մասն է։ Այդ մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից։

«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձյան տեղումների պատճառով արգելված է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի երթևեկությունը», — հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Մյուս տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը բաց է։ Բոլոր մեքենաները, բացառությամբ մեծ բեռնատարների, կկարողանան առանց կանգառ կատարելու անցնել ավտոմայրուղով միայն ձնահյուսապաշտպան թունելներով։

Ռազմավիրական ճանապարհը Վլադիկավկազից տանում է Թբիլիսի Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայով ՝ Ռուսաստանը կապելով Վրաստանի և Անդրկովկասի մյուս երկրների հետ։ Ռուսական հատվածում երթուղին անցնում է Հյուսիսային Օսիայի տարածքով։ Ձմռանը ճանապարհը հաճախ փակվում է վատ եղանակի պատճառով:

Բեռնում.....