19.1 C
Yerevan
10 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 08.06.2023
Գլխավոր » ՀՀ վարչապետը պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի գործընկերոջը
Այլ Լուրեր

ՀՀ վարչապետը պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի գործընկերոջը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության վարչապետ Կայա Կալասին՝ պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ: Ինչպես  տեղեկանում ենք ՀՀ կառավարության տարածած ուղերձից, մասնավորապես, ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Էստոնիայի վարչապետի պաշտոնը վերստին ստանձնելու կապակցությամբ:

Ցանկանում եմ գոհունակությամբ արձանագրել Էստոնիայի և Հայաստանի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության դրական դինամիկան։

Մենք բարձր ենք գնահատում Էստոնիայի պատրաստակամությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին և կառավարման բարելավմանն աջակցելու գործում։

Կարևորում ենք նաև Էստոնիայի՝ որպես Եվրոպայում Հայաստանի կարևոր գործընկերներից մեկի անվերապահ աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա զարգացմանը:

Մաղթում եմ Ձեզ և երկրի նորաստեղծ կառավարությանը արգասաբեր աշխատանք և նորանոր ձեռքբերումներ, իսկ Էստոնիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:

Բեռնում.....