16.1 C
Yerevan
16 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 15.05.2023
Գլխավոր » Մոսկվան սկզբունքորեն կարևոր է համարում, որ պաշտոնական Երևանը նույնպես նպաստի խնդրի լուծման փոխընդունելի տարբերակների որոնմանը. Մարիա Զախարովան՝ Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի մասին
Այլ Լուրեր

Մոսկվան սկզբունքորեն կարևոր է համարում, որ պաշտոնական Երևանը նույնպես նպաստի խնդրի լուծման փոխընդունելի տարբերակների որոնմանը. Մարիա Զախարովան՝ Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի մասին

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն, մասնավորապես Ֆրանսիան, որը հայ-ադրբեջանական կարգավորման հարցում բարեխիղճ միջնորդության հայտ էր ներկայացնում, ձախողեցին նման դիմումները։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Բաքվից հնչած հարցը Վաշինգտոնի և Փարիզի իբր «անհավասարակշիռ արձագանքը» Լաչինի ճանապարհին Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելու վերաբերյալ։

«Որքան հիշում եմ, ԱՄՆ-ը և Եվրամիության, մասնավորապես Ֆրանսիայի ներկայացուցիչները, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում այսպես կոչված ազնիվ միջնորդի դեր ունեալու հայտեր էին ներկիայացնում, ինձ թվում է, որ այդ հայտերը նրանք ձախողեցին. Ուղղակի միայն հետևելով իրավիճակին, թե ինչպես է այն զարգանում», — կարծիք է հայտնել Զախարովան:

«Մասնավորապես, ինչ վերաբերում է մեզ վերաբերող իրավիճակին, ես կցանկանայի նշել, որ ամերիկացի և ֆրանսիացի գործընկերների փորձերը՝ համոզել բոլորին, որ իրենք առաջնորդվում են բացառապես Հարավային Կովկասում խաղաղության հասնելու շահերով, հերքվում են նրանց կանոնավոր հակառուսական քայլերով: Ոչ մի կառուցողական աշխատանքին, ազնիվ միջնորդի աշխատանքին, նման հայտարարությունները չի կարելի վերագրել:

Նման հայտարարությունները ամրապնդում են մեր այն զգացումը, որ Վաշինգտոնի և Փարիզի իրական նկրտումները պատեհապաշտական ​​են, քաղաքականացված և ուղղված են Ռուսաստանի դիրքերը խարխլելուն։ Իսկ տարածաշրջանի ժողովուրդների ճակատագրի մասին մտահոգությունը ակնհայտորեն ներառված չէ նրանց ծրագրերում», — ասել է Զախարովան։

Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի մասին, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հղում է արել ՌԴ ԱԳՆ-ի ապրիլի 24-ի հայտարարությանը: «Ռուսաստանն իր դիրքորոշումը պարզ է դարձրել ՌԴ ԱԳՆ-ի ապրիլի 24-ի հայտարարության մեջ: Ներկայում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի կողմից տեղում և քաղաքական մակարդակով գործադրվում են բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու և այն վերադարձնելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրերի հիմնական հուն», — ասել է Զախարովան:

Այնուհետև, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը ընգծել է, որ Մոսկվան սկզբունքորեն կարևոր է համարում, որ պաշտոնական Երևանը նույնպես նպաստի խնդրի լուծման փոխընդունելի տարբերակների որոնմանը։

Բեռնում.....