16.1 C
Yerevan
31 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 30.05.2023
Գլխավոր » Հանդիպել ենք ռուս խաղաղապահների հետ, որոնց գլխավորում էր նորանշանակ գեներալ-գնդապետ Լենցովը․ Տիգրան Պետրոսյան
Այլ Լուրեր

Հանդիպել ենք ռուս խաղաղապահների հետ, որոնց գլխավորում էր նորանշանակ գեներալ-գնդապետ Լենցովը․ Տիգրան Պետրոսյան

Արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

Այսօր հակաճգնաժամային խորհրդի ներկայացուցիչներով հանդիպել ենք ռուս խաղաղապահների հետ, որոնց գլխավորում էր նորանշանակ գեներալ-գնդապետ Լենցովը։

Քննարկվել են մի շարք հարցեր, բայց հիմնական շեշտը դրվել էր եռակողմ պայմանավորվածության խախտումների վրա։

Մենք նշել ենք, որ հետպատերազմյան իրադարձությունների հաջորդականությունը բերել է նրան, որ հանրության մեջ կտրուկ նվազել է վստահությունը ռուս խաղաղապահների հանդեպ և ակընկալել ենք ամենակարճ ժամկետներում Լաչինի միջանցքի ապաշրջափակումը։ Լենցովը վստահեցրեց, որ նրա համար այս պահին դա գերակա խնդիրն է և ինքը զբաղված է միջանցքի շուտափույթ ապաշրջափակմամբ։

Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, ապա մենք հստակ նշել ենք, որ Ադրբեջանի պայմաններն անընդունելի են Արցախի ժողովրդի համար՝ ինտեգրացիայի շուրջ բանակցությունները բացառված են։

Վերջում պայմանավորվել ենք պարբերաբար հանդիպել, քննարկել առկա խնդիրները և լուծումներ գտնել։

Բեռնում.....