26.1 C
Yerevan
30 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 29.05.2023
Գլխավոր » Նոր փորձաքննություններ՝ մարտի 1-ի գործով. «Ժողովուրդ»
թերթերի տեսություն

Նոր փորձաքննություններ՝ մարտի 1-ի գործով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ «Մարտի 1»-ի գործով նոր փորձաքննություններ են նշանակվել:

Ավելին՝ գործով անցնող մեղադրյալներից շատերը երեկ գնացել են Հակակոռուպցիոն կոմիտե՝ հասկանալու, թե այդ ինչ նոր փորձաքննություններ են նշանակվել, ում կողմից եւ ինչ հիմքերով:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «Մարտի 1»-ի գործով դիմել է Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանին։ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նա ասել էր. ««Մարտի 1»-ի գործը մոտ 800 հատոր է։

Վերջերս Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին դիմել եմ խնդրանքով՝ ձեւավորել քննչական խումբ, որովհետեւ մեկ քննիչի աշխատանքի ծավալի մեջ սա հնարավոր չէ տեղավորել»։Վարդապետյանն ասել էր նաեւ, որ դատախազական հսկողություն կիրականացվի, եւ այդ գործը դրվագ առ դրվագ կուսումնասիրվի։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Բեռնում.....