ՆԱՏՕ-ի երկրներն Ուկրաինա են ուղարկել խոստացված զինտեխնիկայի ավելի քան 98%-ը։ Այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը։
«Դա նշանակում է ավելի քան 1550 զրահամեքենա, 230 տանկ և այլ տեխնիկա, այդ թվում՝ հսկայական քանակությամբ զինամթերք», — ասել է Ստոլտենբերգը։
Նա նաև հայտնել է, որ ՆԱՏՕ-ի երկրները վարժեցրել և սպառազինել են ավելի քան 9 ուկրաինական զրահատեխնիակակն բրիգադ։ «Դա Ուկրաինային կդնի ամուր դիրքերում՝ շարունակելու գրավյալ տարածքների ազատագրումը»,-ասել է Ստոլտենբերգը:
ՆԱՏՕ-ի անդամ երկրները պատերազմի սկսվելուց ի վեր միլիարդավոր դոլարների ռազմական, ֆինանսական և հումանիտար օգնություն են տրամադրել Ուկրաինային։ ԱՄՆ-ն արդեն ավելի քան 71 միլիարդ դոլար է հատկացրել Ուկրաինային, Մեծ Բրիտանիան՝ գրեթե տասը միլիարդ, Գերմանիան՝ ավելի քան յոթ։
Ռուսաստանի ներկայացուցիչները բազմիցս են գնահատակններ հնչեցրել արևմտյան երկրների Ուկրաինային ուղարկված օգնության վերաբերյալ։ Մոսկվայում կարծում են, որ Արևմուտքը նման աջակցություն ցուցաբերելով՝ ուղիղ պատերազմի մեջ է ներգրավվել Ռուսաստանի հետ Ուկրաինայի տարածքում:
Կրեմլը բազմիցս է հայտարարել, որ Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը կարող է «բացասական հետևանքների հանգեցնել»:
