12.1 C
Yerevan
17 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 15.05.2023
Գլխավոր » ԵԽԽՎ-ն ընդունած բանաձևով ուկրաինացի երեխաների՝ Ռուսաստան տեղափոխումը որակվում է որպես ցեղասպանություն
Այլ Լուրեր

ԵԽԽՎ-ն ընդունած բանաձևով ուկրաինացի երեխաների՝ Ռուսաստան տեղափոխումը որակվում է որպես ցեղասպանություն

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հինգշաբթի օրը ընդունել է բանաձև, որը վերնագրված է.  «Ուկրաինացի երեխաների և այլ քաղաքացիական անձանց արտաքսումները և բռնի տեղափոխումները Ռուսաստանի Դաշնություն կամ Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածքներ. պայմաններ ստեղծել նրանց անվտանգ վերադարձի համար, կասեցնել այդ հանցագործությունները և պատժել մեղավորներին»:

Փաստաթղթում նշվում է, որ ուկրաինացի երեխաների տեղափոխումը «հստակ պլանավորված ու կազմակերպված էր որպես պետական ​​քաղաքականություն»։ Ընդգծվում է, որ այս քաղաքականության նպատակը եղել է «նրանց ուկրաինական ինքնության բոլոր կապերն ու գծերը ոչնչացնելը»։

ԵԽԽՎ մամուլի հաղորդագրությունում ընդգծվում է, որ ուկրաինացի երեխաների տեղահանման փաստագրական փաստերը համահունչ են ցեղասպանության միջազգային սահմանմանը։

ԵԽԽՎ փաստաթուղթը հիմնված է Պորտուգալիայից ԵԽԽՎ պատվիրակ Պաուլո Պիսկոյի զեկույցում հավաքված ապացույցների վրա։ Արտաքսված երեխաները բախվել են «ռուսացման» գործընթացի հետ՝ ռուսերենով վերակրթվելու միջոցով, ասվում է զեկույցում։

Բերվում են օրինակներ, երբ երեխաներին արգելել են խոսել ուկրաիներեն, ենթարկվել են քարոզչական վերադաստիարակման, ստիպել են գնալ ռազմաուսումնական ճամբարներ։

2023 թվականի ապրիլի կեսերին Ուկրաինայի կառավարությունը հայտնել է, որ ավելի քան 19,384 ուկրաինացի երեխա տեղափոխվել է Ռուսաստան, ևս հազարավորների ճակատագիրը դեռևս պարզ չէ։

ԵԽԽՎ վեհաժողովը ողջունել է Միջազգային քրեական դատարանի որոշումը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և երեխաների օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովային ռազմական հանցագործությունների մեղադրանքով կալանավորելու օրդեր դալու համար և կոչ է արել իրագործել դրանք։

Բեռնում.....