14.1 C
Yerevan
31 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 30.05.2023
Գլխավոր » Գերմանիայի պաշտպանության նախարարը հայտարարել է ևս 80 Leopard 1 տանկ Ուկրաինային փոխանցելու մասին
Աշխարհ

Գերմանիայի պաշտպանության նախարարը հայտարարել է ևս 80 Leopard 1 տանկ Ուկրաինային փոխանցելու մասին

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հավաստիացրել է, որ Ուկրաինային լրացուցիչ 80 Leopard 1 տանկերի հանձնումը կսկսվի ընթացիկ տարվա կեսերից։ Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, համապատասխան հայտարարությունը նա արել է իսպանական La Vanguardia թերթում հրապարակված հարցազրույցում։

«Մարտին մենք Ուկրաինային ենք հանձնել 18 ժամանակակից Leopard 2A6 և 40 Marder հետևակի մարտական ​​մեքենա, ինչպես նաև այլ փաթեթներ, ինչպիսիք են հրատապ անհրաժեշտ պահեստամասերը և ռազմամթերքը, — մանրամասնել է գերատեսչության ղեկավարը։ — Բացի դրանից, ես հաջողությամբ և ակտիվորեն ճնշում եմ գործադրել մեր դաշնակիցների վրա` ավելի շատ օգնության հասնելու համար: Ի վերջո, մեզ հաջողվեց ապահովել բրիգադ»:

Պիստորիուսը հավելել է, որ Leopard 1A5 տանկերի մատակարարումը նոր է սկսվում:

«Բացի դրանից, այս շաբաթ սկսվել է ավելի քան հարյուր ուկրաինացի զինվորների ուսուցումը Leopard 1-ով: Մինչև 80 Leopard 1 տանկերի մատակարարումը կսկսվի տարվա կեսերին», — նշել է նախարարը։

Ինչպես կարծում է Պիստորիուսը, Բեռլինն «Ուկրաինայի գլխավոր հենարանն է ԵՄ-ում»։ Նախարարը նաև հանդես է եկել հաջորդ տարի Գերմանիայի պաշտպանական բյուջեի ավելացման օգտին:

Բեռնում.....