16.1 C
Yerevan
16 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 15.05.2023
Գլխավոր » ՀՀ-ում ԵՄ «քաղաքացիական» առաքելությունը, տեղակայվել է աշխարհաքաղաքական նկատառումներով և չի նպաստել Անդրկովկասում հարաբերությունների կարգավորմանը». Մարիա Զախարովա
Այլ Լուրեր

ՀՀ-ում ԵՄ «քաղաքացիական» առաքելությունը, տեղակայվել է աշխարհաքաղաքական նկատառումներով և չի նպաստել Անդրկովկասում հարաբերությունների կարգավորմանը». Մարիա Զախարովա

Փետրվարից Հայաստանում տեղակայված եվրոպական դիտորդական առաքելությունը աշխարհաքաղաքական նկատառումներով տեղակայված առաքելություն է, որը չի նպաստել Անդրկովկասում հարաբերությունների կարգավորմանը: Այնպես որ Եվրամիությունը դեռ պարծենալու բան չունի: Այսպիսի հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԵՄ-ի որոշումը՝ եվրոպական քաղաքացիական առաքելություն տեղակայել Մոլդովայում։

Ապրիլի 24-ին Լյուքսեմբուրգում կայացած Եվրոպական միության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը ընդունվել էր  Մոլդովայի Հանրապետությունում ԵՄ քաղաքացիական գործընկերության առաքելություն ստեղծելու մասին որոշում: Առաքելության մանդատը տրվելու է երկու տարով, նրա ղեկավարը կնշանակվի մոտ ապագայում, տեղակայման ժամկետները դեռ որոշված ​​չեն։

Մոսկվայի արձագանքը չուշացավ: ՌԴ ԱԳ նախարարությունը հնչեցրել է իր գնահատականը առաքելության ստեղծման ծրագրերի վերաբերյալ: ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով լրագրողի հարցին, նշել էր. «Մենք տեսնում ենք, որ Եվրամիությունը գնալով էլ ավելի է փորձում ամրանալ հետխորհրդային տարածաշրջանում։ Որպես գործիք, օգտագործում է իր դաշտային ներկայությունների տեղակայումը: Ընդգծելով նոր առաքելության «գործընկերային» բնույթը՝ ԵՄ անդամները, ինչպես միշտ, խորամանկում են: Այն ծավալվում է ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության իմաստով»:

Զախարովան իր ելույթում նաև ընդգծել է, որ առաքելության վերաբերյալ ԵՄ-ի հայտարարած բնութագրումները չպետք է պատրանքներ ստեղծեն՝ կապված ԵՄ ներկայացուցիչների գործունեության շուրջ, քանի որ ըստ ՌԴ ԱԳ նախարարության խոսնակի ԵՄ-ն «դե ֆակտո արտաքին վերահսկողություն է»  իրականացնելու Մոլդովայի նկատմամբ։

«ԵՄ միջնորդական ջանքերի պատմությունը բավականին լավ հայտնի է։ Թեկուզ օրինակ վերցնենք Կոսովոյի սերբական համայնքներից մունիցիպալ շրջաններ ստեղծելու վերաբերյալ Բելգրադ-Պրիշտինա երկխոսության շրջանակներում ձեռք բերված համաձայնությունը կյանքի կոչելու ԵՄ-ի անպտուղ փորձերը, որը բացահայտ սաբոտաժի է ենթարկվում Կոսովոյի իշխանությունների կողմից՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի լիակատար համաձայնությամբ»,-նշել է Զախարովան:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը ԵՄ այսպես կոչված «ձախողումների» ցանկին ավելացրել է նաև փետրվարից Հայաստանում տեղակայված եվրոպական դիտորդական առաքելությունը՝ այն անվանելով «աշխարհաքաղաքական նկատառումներով տեղակայված Եվրամիության քաղաքացիական առաքելություն», որը չի նպաստել Անդրկովկասում հարաբերությունների կարգավորմանը:

«Հաշվի առնելով ԵՄ-ի արմատապես փոփոխված բնույթը, որը վերածվել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի աշխարհաքաղաքական գործիքի՝ Ռուսաստանի դեմ բացահայտ առճակատման գործողություններ ձեռնարկելու հարցում, դժվար թե Մոլդովայում նոր ներկայությունը օգնի կայունացնել իրավիճակը երկրում և հարակից տարածաշրջանում: Հետևաբար, պետք է համապատասխանաբար վերաբերվել»,-նշել է Զախարովան իր հայտարարության եզրափակիչ հատվածում:

Սակայն Երևանն այդպես չի կարծում։ ՀՀ իշխանությունները առաջարկում են ընդլայնել Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության կարողությունները։ Այսօր Ջերմուկում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ դիտորդների թվաքանակը բավարար չէ Հայաստանի՝ Ադրբեջանի հետ միջազգային սահմաններին մոնիթորինգ իրականացնելու համար։  «Մեր բոլոր գործընկերներին առաջարկում ենք, որպեսզի ավելացնեն թե՛ մարդկանց թվաքանակը, թե՛ նաև այլ կարողություններ, որպեսզի դիտորդները կարողանան ավելի պատշաճ դիտարկում իրականացնել»,- ասել է Գրիգորյանը։

Բեռնում.....