26.1 C
Yerevan
30 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 29.05.2023
Գլխավոր » Ստեփանակերտից դեռ չեն հաստատում, որ ադրբեջանցի «էկոակտիվիստները» բացելու են Լաչինի միջանցքը
Այլ Լուրեր

Ստեփանակերտից դեռ չեն հաստատում, որ ադրբեջանցի «էկոակտիվիստները» բացելու են Լաչինի միջանցքը

Ստեփանակերտից ո՛չ հերքում, ո՛չ հաստատում են ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, համաձայն որի՝ ադրբեջանցի «էկոակտիվիստները» որոշել են այսօր, ժամը 18:00-ից դադարեցնել բողոքի ակցիան Լաչինի միջանցքում:

Արցախի նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը NewArmenia-ի հետ զրույցում չբացառեց, որ հնարավոր է՝ «էկոակտիվիստները» բացեն Լաչինի միջանցքը, քանի որ, ըստ նրա, նրանք արդեն իրենց դերակատարությունն ունեցել են:

«էկոակտիվիստներն իրենց դերակատարությունն ունեցել են՝ փակելով Լաչինի միջացքը, քանի որ մյուս կողմում տեղադրվել է անցակետը: Հետևաբար, նրանց կողմից միջանցքը փակելը, մարտավարական իմաստով, արդեն իմաստ չունի: Լաչինի միջանցքն արդեն դարձել է «պրոխոդնոյ դվոր»: Ես մտածում եմ, որ նրանք կհեռանան, բայց ցանկացած պահի կարող են վերադառնալ»,- նշեց Բաբայանը:

Նշենք, որ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանցի «էկոակտիվիստներ»-ը հայտարարել են, թե այսօր՝ ժամը 18։00-ից, դադարեցնում են Լաչինի միջանցքում իրականացվող ակցիան։ Նշվում է, որ «էկոակտիվիստներ»-ը Շուշիի շրջանում հանդիպում են ունեցել Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հետ, որի ժամանակ կառավարության ներկայացուցիչները ներկայացրել են, որ ապրիլի 23-ից պետական սահմանային ծառայության ստորաբաժանումները անցակետ են տեղադրել Հայաստանի հետ սահմանին, և ուստի մասնակիցներին ևս մեկ անգամ առաջարկվել է դադարեցնել ակցիան:

Հիշեցնենք՝ ադրբեջանցի «էկոակտիվիստ» ներկայացողները 2022թ. դեկտեմբերի 12-ից փակել են Լաչինի միջանցքը՝ հայտարարելով, որ այնտեղ ակցիա են իրականացնում։ Իսկ ապրելի 23-ին էլ Լաչինի միջանցքում՝ Հակարիի կամուրջի վրա, ադրբեջանցիներն անցակետ են տեղադրել։

Բեռնում.....