16.1 C
Yerevan
31 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 30.05.2023
Գլխավոր » «Պատրաստվե՛ք, գրե՛ք կտակները, մենք կգանք յուրաքանչյուր պատերազմական հանցագործի հետևից». հաքերները կոտրել են ռուս-իրանական փորձագիտական ​​համաժողովը
Այլ Լուրեր

«Պատրաստվե՛ք, գրե՛ք կտակները, մենք կգանք յուրաքանչյուր պատերազմական հանցագործի հետևից». հաքերները կոտրել են ռուս-իրանական փորձագիտական ​​համաժողովը

Հաքերները կոտրել են «Ռուս-իրանական համագործակցությունը փոփոխվող աշխարհում» փորձագիտական ​​համաժողովի հեռարձակումը և դրա մասնակիցներին սպառնացել, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (ՈւԱԾ) «կգա իրենց բոլորի հետևից»։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է ուկրաինական «Труха» տելեգրամյան ալիքը։

Ռուսական «Ռոսատոմի» աջակցությամբ կազմակերպված համաժողովը տեղի է ունեցել ապրիլի 25-ին։ Դրան մասնակցել են, մասնավորապես, Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զասուլինը, Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին, ՌԴ կառավարության ապարատի աշխատակիցներ, փորձագետներ։

Համաժողովի ընթացքում Zoom-ի տեսակապով անցկացվող հեռարձակմանը միացել է ինչ-որ հաքեր և ասել, որ ցանկանում է «շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին ուկրաինական կողմին հրավիրելու համար, մասնավորապես՝ Ուկրաինայի անվտանգության ծառայությանը այս միջոցառմանը մասնակցելու հնարավորության համար»։

«Մի անհանգստացեք, ՈւԱԾ-ն կգա յուրաքանչյուր ռազմական հանցագործի և նրանց հանցակիցի հետևից, այնպես որ պատրաստվեք, գրեք կտակներ, փոխանցեք ձեր երեխաներին և կանանց այն ամենն, ինչ ունեք», — ասել է ձայնը: Նա նաև խոստացել է, որ Իրանը «կպատասխանի» Ռուսաստան անօդաչու թռչող սարքերի մատակարարման համար, և որ համաժողովի յուրաքանչյուր մասնակից «կհայտնվի «Միրատվորեցում» (Миротворец) և այլևս երբեք չի այցելի որևէ քաղաքակիրթ երկիր»:

«Միրատվորեցը» ուկրաինական կայք է, որը հրապարակում է այն մարդկանց ընթացիկ ցուցակը, և երբեմն նաև անձնական տվյալները, ովքեր կայքի հեղինակների կողմից համարվում են «Ուկրաինայի թշնամիներ», կամ, ինչպես ինքն է նշում կայքը, «որոնց գործողություններում առկա են հանցագործության նշաններ՝ ուղղված Ուկրաինայի ազգային անվտանգության, խաղաղության, մարդկային անվտանգության և միջազգային իրավունքի դեմ»:

Հրապարակված տեսանյութի իսկությունը դեռ չի հաստատվել։ Պաշտոնապես համաժողովի կազմակերպիչները հաքերների հարձակման մասին չեն հայտնել։

Սա առաջին դեպքը չէ, երբ ուկրաինացի հաքերները կոտրում են ուղիղ հեռարձակումները Ռուսաստանի Դաշնությունում, ներառյալ հեռարձակումները լայն լսարանի համար: Ավելին, նրանք դա անում են կանոնավոր կերպով: Այսպես, փետրվարի 23-ին Ղրիմում ուղիղ ռադիոեթերում հեռարձակվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովի հաղորդագրությունը, որում նա խոստանում էր « վերացնել դավաճաններին»։

Հունվարին հաքերներն ընդհատել էին ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը Բելգորոդի մարզում և ցուցադրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ելույթը։ 2022 թվականի հոկտեմբերին Նովոսիբիրսկի մարզում հաքերները հեռարձակել էին Ուկրաինայի զինված ուժերի կոչը ռուսական բանակին։

Բեռնում.....