10.1 C
Yerevan
16 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 15.05.2023
Գլխավոր » Ժամը 18:00-ից ադրբեջանցի կեղծ էկոակտիվիստների բողոքի ակցիան Լաչինի ճանապարհին կդադարեցվի. նրանց պահանջները «մասամբ բավարարվել են»
Այլ Լուրեր

Ժամը 18:00-ից ադրբեջանցի կեղծ էկոակտիվիստների բողոքի ակցիան Լաչինի ճանապարհին կդադարեցվի. նրանց պահանջները «մասամբ բավարարվել են»

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այսօր՝ ապրիլի 28-ին, օրվա առաջին կեսին «Ադրբեջանի պետական ​​ներկայացուցիչների հրավերով տեղի է ունեցել հերթական հանդիպումը Լաչինի ճանապարհին կազմակերպված և արդեն 138-րդ օր շարունակվող կեղծ բնապահպանական ակցիայի մի խումբ մասնակիցների հետ։

Ադրբեջանական APA գործակալությունը հայտնում է, որ հանդիպմանը Շուշիի շրջանում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Այդին Քարիմովը նշել է, որ ապրիլի 23-ից նոր իրավիճակ է ստեղծվել՝ կապված պետական ​​սահմանային ծառայության ստորաբաժանումների կողմից Ադրբեջանի ինքնիշխան տարածքում անցակետի ստեղծման հետ: Այդ իսկ պատճառով մասնակիցներին խնդրել են դադարեցնել ակցիան։

«Էկոակտիվիստները նշել են, որ իրենք շատ գոհ են Լաչին-Խանքենդի ճանապարհի սկզբնամասում մեր սահմանապահների կողմից սահմանային հսկողության մեխանիզմի ստեղծման կապակցությամբ՝ դրանով իսկ ապահովելով ճանապարհի թափանցիկությունը, օրենքի գերակայությունը և երթևեկության անվտանգությունը», — գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Սակայն բնապահպան ակտիվիստները նշել են, որ իրենց ակցիան չի հասել իր նպատակին։ «Նրանք ևս մեկ անգամ ընդգծել են, որ խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունից պահանջվում է վերջ դնել մեր բնական ռեսուրսների ապօրինի շահագործմանը Ադրբեջանի տարածքներում, որոնք ժամանակավորապես վերահսկվում են ռուս խաղաղապահների կողմից և ապահովելու Ադրբեջանի համապատասխան կառույցների կողմից մոնիտորինգի հնարավորությունը»։

Այսպես կոչված «խորհրդակցություններից ու քննարկումներից հետո հրապարակվել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ակցիայի մասնակիցների, բնապահպան ակտիվիստների և երիտասարդ կամավորների հայտարարությունը»։

Հայտարարության մեջ նշվել է, որ «ցուցարարները, հաշվի առնելով էկոակտիվիստների և երիտասարդ կամավորների պահանջների մասնակի կատարումը, ինչպես նաև պետական ​​ներկայացուցիչների բազմակի կոչերը, որոշել են ժամանակավորապես դադարեցնել բողոքի ակցիան 2023 թվականի ապրիլի 28-ի ժամը 18:00-ից», հաղորդում են լրատվամիջոցները:

Բեռնում.....