16.1 C
Yerevan
16 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 15.05.2023
Գլխավոր » Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով թույլատրվում է բռնի կերպով արտաքսել Ուկրաինայի բռնակցված տարածքների բնակիչներին, եթե նրանք չեն ընդունում Ռուսաստանի քաղաքացիությունը
Այլ Լուրեր

Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով թույլատրվում է բռնի կերպով արտաքսել Ուկրաինայի բռնակցված տարածքների բնակիչներին, եթե նրանք չեն ընդունում Ռուսաստանի քաղաքացիությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որը թույլ է տալիս ապագայում արտաքսել Ռուսաստանի քաղաքացիություն չընդունած ուկրաինական բռնակցված տարածքների բնակիչներին։

Փաստաթուղթը ենթադրում է, որ Ուկրաինայի քաղաքացիները կամ ինքնահռչակ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անձնագրեր ունեցողները կամ պետք է դառնան Ռուսաստանի քաղաքացիներ, կամ հայտարարեն դա չանելու իրենց ցանկության մասին:

Երկրորդ տարբերակը ընտրողները 2024 թվականի հուլիսի 1-ից կհամարվեն օտարերկրացիներ և, համապատասխանաբար, կարող են վտարվել այն տարածքից, որը Ռուսաստանի իշխանությունները ռուսական են համարում։

Հրամանագրի առանձին պարբերություն վերաբերում է Ռուսաստանի «ազգային անվտանգությանը վտանգ ներկայացնող» անձանց արտաքսմանը։ Բռնակցված շրջանների այն բնակիչները, ովքեր հանդես են գալիս Ռուսաստանում «սահմանադրական կարգի հիմքերի բռնի փոփոխության օգտին», ֆինանսավորում են ահաբեկչական և ծայրահեղական գործողությունները կամ մասնակցում են «չարտոնված» գործողություններին, կարտաքսվեն և նրանց կարգելվի մուտքը երկիր։

Բեռնում.....