28.1 C
Yerevan
2 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 01.06.2023
Գլխավոր » «Ազատ արձակեք Նավալնիին». Ջուդ Լոուն, Միխայիլ Բարիշնիկովը, Ջոան Ռոուլինգը և 128 այլ աշխարհահռչակ ականավոր դերասաններ, լրագրողներ, գրողներ և ռեժիսորներ դիմել են Պուտինին
Այլ Լուրեր

«Ազատ արձակեք Նավալնիին». Ջուդ Լոուն, Միխայիլ Բարիշնիկովը, Ջոան Ռոուլինգը և 128 այլ աշխարհահռչակ ականավոր դերասաններ, լրագրողներ, գրողներ և ռեժիսորներ դիմել են Պուտինին

Աշխարհահռչակ մշակութային 128 գործիչներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել են ազատ արձակել ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին և նրան շտապ բժշկական օգնություն ցուցաբերել։ Նամակի տեքստը հրապարակվել է «Մեդուզա» կայքում։

Ստորագրողների թվում են պարող Միխայիլ Բարիշնիկովը, գրող Ջոան Ռոուլինգը, գրականության Նոբելյան մրցանակակիրներ Օրհան Փամուկը, Հերտա Մյուլլերը, Օլգա Տոկարչուկը, Սվետլանա Ալեքսիևիչը, Մարիո Վարգաս Լյոսան և Ջոն Կոետզին, նկարիչ Արտ Շպիգելմանը, դրամատուրգ Թոմ Ստոպարդը, դերասան Ժան Ռենոն, «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Էրիկ Կանտոնան, ռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրամսը, Անգլիկան եկեղեցու նախկին հոգևոր առաջնորդ Ռոուեն Ուիլյամսը և լրագրող Էն Էփլբաումը։

«28 ապրիլի, 2023թ.

Նախագահ Վ.Պուտին

Մենք գրում ենք ձեզ այն մասին, ինչ դուք արդեն շատ լավ գիտեք՝ Ալեքսեյ Նավալնին պահվում է համար 6 ուղղիչ գացութում՝ ձեր երկրի ամենադաժան գաղութներից մեկում։ Նրան նորից ու նորից պահում են մեկուսարանում՝ շան տնակի չափ բետոնե կուբ, առանց օդափոխության։ Հարազատների տեսակցություններն ու նրա հետ հեռախոսազանգերն արգելված են, փաստաբանները չեն կարողանում մուտք գործել նրա մոտ։ Չնայած բարձր ջերմությանը, նա ստիպված է ողջ օրը կանգնած մնալ։

Մենք մեր ձայնն ենք ավելացնում 600 ռուս բժիշկների պահանջներին, ովքեր հայտարարում են, որ Ալեքսեյ Նավալնին պետք է անհապաղ շտապ անկախ բժշկական օգնություն ստանա։ 100 ռուս փաստաբաններ և 100 մարզային պատգամավորներ պահանջում են դադարեցնել Նավալնիի խոշտանգումները և նրան բժշկական օգնություն ցուցաբերել։

Նավալնին պատիժ է կրում այն ​​մեղադրանքներով, որոնք երբեք չէր ընդունի որևէ անկախ, արդար դատարան: Մենք սատարում ենք Գերմանիայի կառավարության, ԱՄՆ-ի և ԵՄ իշխանությունների կոչը՝ նրան անհապաղ ազատ արձակելու պահանջով։ Դա ձեզնից է կախված»:

Բեռնում.....