17.1 C
Yerevan
15 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 14.05.2023
Գլխավոր » Բայդենը մտադիր է այցելել ՆԱՏՕ-ի անդամ դարձած Ֆինլանդիա․ NBC
Աշխարհ

Բայդենը մտադիր է այցելել ՆԱՏՕ-ի անդամ դարձած Ֆինլանդիա․ NBC

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը դիտարկում է վերջերս ՆԱՏՕ-ի անդամ դարձած Ֆինլանդիա այցելելու հնարավորությունը։ Այս մասին հայտնել է NBC հեռուստաալիքը՝ ընդգծելով, որ այցը կարող է տեղի ունենալ հուլիսին։ 

NBC-ի աղբյուրները հայտնել են, որ այցը իր բնույթով միտված է լինելու ցույց տալ նախագահի դրական վերաբերմունքը ՆԱՏՕ-ի ընդլայնմանը։ Ենթադրվում է, որ այցի նպատակը լինելու է ոչ թե երկկողմ հանդիպումը, այլ մի քանի երկրների գագաթնաժողովը։

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհուրդը հրաժարվել է մեկնաբանել լուրերը։

Բեռնում.....