26.1 C
Yerevan
30 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 29.05.2023
Գլխավոր » ՃՏՊ Այնթապ գյուղում. բախված ավտոմեքենաներից մեկի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Այլ Լուրեր

ՃՏՊ Այնթապ գյուղում. բախված ավտոմեքենաներից մեկի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Ապրիլի 30-ին, ժամը 12։37-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այնթափ գյուղի Արտաշատյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «VAZ-2106» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից տեղի ուժերով և տեղափոխվել «Էրեբունի» ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը։

Բեռնում.....