20.1 C
Yerevan
18 Սեպտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 17.09.2023
Գլխավոր » «Միսս տիեզերք» մրցույթի 2019 թվականի հաղթող Է դարձել ՀԱՀ-ի ներկայացուցիչը
Մշակութային

«Միսս տիեզերք» մրցույթի 2019 թվականի հաղթող Է դարձել ՀԱՀ-ի ներկայացուցիչը

Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) ներկայացուցիչ Զոզիբինի Տունցին դարձել Է «Միսս տիեզերք» միջազգային մրցույթի 2019 թվականի հաղթողը: Դեկտեմբերի 10-ին այդ մասին հայտնել Է միջոցառման պաշտոնական կայքը:

26-ամյա հաղթողը կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի ակտիվ մարտիկ Է: «Նա սոցցանցերում իր աշավը նվիրել Է գենդերային կարծրատիպերի փոփոխմանը: Նա հպարտորեն հանդես Է գալիս բնական գեղեցկության օգտին եւ կանանց կոչ Է անում իրենց սիրել այնպիսին, ինչպիսին իրենք կան»,- ասված Է Զոզիբինի Տունցիի պրոֆիլում: Մրցույթի ֆինալիստների եռյակ են մտել նաեւ Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչ Մեդիսոն Անդերսոնը եւ մեքսիկուհի Սոֆյա Արագոնը:

Բեռնում.....