14.1 C
Yerevan
27 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 26.11.2023
Գլխավոր » ԱԺ-ն քննարկում է շրջակա միջավայրի պահպանության համար վարկ վերցնելու համաձայնագրի վավերացման հարցը
Քաղաքականություն

ԱԺ-ն քննարկում է շրջակա միջավայրի պահպանության համար վարկ վերցնելու համաձայնագրի վավերացման հարցը

ՀՀ Ազգային ժողովը քննարկում է Վերականգնման վարկերի բանկից 40 մլն եվրո գումարի չափով վարկ վերցնելու համաձայնագրի վավերացման հարցը:

 Ազգային ժողովի դեկտեմբերի 12-ի արտահերթ նիստում Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Քաղաքականության վրա հիմնված վարկ-Շրջակա միջավայրի պահպանություն-BMZ 3010 00 579, վարկ N 29426»  վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը:

«2019թ. նոյեմբերի 11-ին է ստորագրվել Հայաստանի և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև «Քաղաքականության վրա հիմնված վարկ-Շրջակա միջավայրի պահպանություն-BMZ 3010 00 579, վարկ N 29426» վարկային համաձայնագիրը, որով կտրամադրվի բյուջետային աջակցության վարկ` 40 մլն եվրո գումարի չափով: Բյուջետային աջակցության վարկը հիմնականում շրջակա միջավայրի պահպանության ոլորտում թիրախավորված քաղաքականության իրականացման հիմքով է տրվել երկրին: Վարկի ժամկետայնությունը 15 տարի է, որից արտոնյալ է 5 տարին»,- ասաց Հայրապետյանը:

Համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 6-ի արտահերթ նիստում ստացել էր դրական եզրակացություն:

Նմանատիպ Հոդվածներ

Հինգ միլիոն դրամից ավելի վնաս շրջակա միջավայրին. տեսչական մարմնի ստուգումների արդյունքները

Նատա Հարությունյան

Շրջակա միջավայրը պաշտպանելու համար ուշագրավ փոփոխություն է պատրաստվում. «Ժամանակ»

Սերինե

Շրջակա միջավայրի նախարարությունում քննարկել են կլիմայի փոփոխության հետ կապված հարցեր

Աշխեն
Բեռնում.....