26.1 C
Yerevan
18 Սեպտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 17.09.2023
Գլխավոր » Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին
Քաղաքականություն

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Նաթան Պորտերին: Ինչպես հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՀ ներկայացուցիչ Յուլյա Ուստյուգովան:

Փոխվարչապետը ողջունել է ԱՄՀ առաքելության ղեկավարի առաջին այցը Հայաստան և հույս հայտնել, որ նա կհեռանա մեր երկրից լավ տպավորություններով և դրական տրամադրվածությամբ: Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ Հայաստանի համագործակցությունը և նշել, որ այս տարվա մայիսին հաստատված համատեղ ծրագրի շրջանակներում Հայաստանում իրականացվելիք միջոցառումներըն ամբողջությամբ համապատասխանում են Կառավարության առաջ քաշած բարեփոխումների տրամաբանությանը: Հարկային վարչարարության և հարկաբյուջետային համակարգին առնչվող միջոցառումները, ըստ փոխվարչապետի, ոչ միայն կրում են իրենց մեջ ֆինանսական բաղադրիչ, այլև ուղղորդում են ավելի գլոբալ ռազմավարությունները:

ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Նաթան Պորտերը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսեքի և առաքելության այցի ընթացքում Կառավարության տարբեր գերատեսչությունների կողմից կառուցողական մթնոլորտում ունեցած հանդիպումների համար: Նաթան Պորտերը, ընդգծելով, որ բարեփոխումներ իրականացնելու հարցում կառավարության եռանդն ու պատրաստակամությունը ակնհայտ է, նշել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամն ու անձամբ ինքը պատրաստ են աջակցել այս կարևոր գործընթացում: Ըստ ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի՝ համատեղ ծրագրերի իրականացումը Հայաստանի առջև, իհարկե, մարտահրավերներ կստեղծի, բայց դրան զուգահեռ կհանգեցնի զգալի բարեփոխումների ամենատարբեր ոլորտներում:

Զրուցակիցները քննարկել են ոլորտային ռազմավարությունների մշակման ընթացքն ու արդեն իսկ ընդունված ռազմավարությունների առանցքային ուղղությունները: Նաթան Պորտերը դրական է գնահատել ՊԵԿ ռազմավարությունը՝ նշելով առանձին միջոցառումների կարևորությունը նաև այլ ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու գործընթացում: Անդրադարձ է կատարվել անշարժ գույքի գնահատման հարկման ոլորտում բարեփոխումներին, հանրային ներդրումների կառավարմանը, պետություն-մասնավոր գործընկերության մասին օրենքի ընդունմանը և հետագայում դրա լիարժեք իրականացմանը, ինչպես նաև Հայաստանում կապիտալ շուկայի զարգացման անհրաժեշտությանը: 

Նմանատիպ Հոդվածներ

Հայկականը կողմը «միջանցքային տրամաբանության» հարցեր չի քննարկել և չի քննարկելու. Մհեր Գրիգորյան

Նատա Հարությունյան

Չեմ կարծում, որ ունենք իրավիճակ, որտեղ նման խնդիր կա. Գրիգորյանը՝ Այվազյանի հայտարարության մասին

Նատա Հարությունյան

Առավել տեսանելի են երկաթգծի ենթակառուցվածքների վերականգնման և բեռնափոխադրումների հնարավորությունները. Մհեր Գրիգորյան

Նատա Հարությունյան
Բեռնում.....