-0.9 C
Yerevan
2 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 01.12.2023
Գլխավոր » Խաբելն ու շողոքորթելը կյանքի ճանապարհ էր, որը ձախողվեց և ոչնչացավ 2018-ին. վարչապետ
Քաղաքականություն

Խաբելն ու շողոքորթելը կյանքի ճանապարհ էր, որը ձախողվեց և ոչնչացավ 2018-ին. վարչապետ

Քաղաքական ուժեր կան, որ խեղդվելու պրոցեսի մեջ են ու հիմա փրփուրից էլ են ձեռք գցում: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Շատ լավ, եթե իրենց պետք է ձեռք մեկնել, որ իրենք չխեղդվեն, ուրեմն իրենք իրենց պետք է այնպես պահեն հանրության հետ, որ դա ավելի չահագնանա, սա շատ կարևոր արձանագրում է», — ընդգծեց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ ավելի ավագ սերնդի ներկայացուցիչներն ասում են, թե կարևորը մեջքն է, ծանոթն է:

«Ասում են՝ պետք է կարողանաս խաբել, «ֆռցնել», շուստրիություն անել, շողոքորթել, դա է կյանքի ճանապարհը: Ոչ, սիրելի երեխաներ, դա կյանքի ճանապարհ էր, որը ձախողվեց 2018 թվականին, որը ոչնչացավ: Հիմա կյանքի ճանապարհը կրթությունն է, օրինապահությունը: Մենք այս ճանապարհը ձեզ համար կառուցելու ենք ու ասֆալտ ենք անելու երթևեկության պատշաճ կանոններով», — նշեց վարչապետը:

Նմանատիպ Հոդվածներ

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վահագն Խաչատուրյանի հետ

Սերինե

Ադրբեջանը հատել է ՀՀ պետական սահմանը, իրավիճակը շարունակում է մնալ նույնը. վարչապետ

Նատա Հարությունյան

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Հիշատակի եռերգության» եզրափակիչ համերգին

Նատա Հարությունյան
Բեռնում.....