4.1 C
Yerevan
10 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 09.12.2023
Գլխավոր » Նորշենի միակ բնակչուհին ստացավ ՀՀ վարչապետի շնորհակալագիրն ու դրամական պարգև
Քաղաքականություն

Նորշենի միակ բնակչուհին ստացավ ՀՀ վարչապետի շնորհակալագիրն ու դրամական պարգև

 ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզխորհրդի տարեվերջյան նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից հայրենի հողին անմնացորդ նվիրումի և երկարամյա անխոնջ աշխատանքի համար Շիրակի մարզի Նորշեն (նախկին՝ Խարկով) գյուղի բնակչուհի Վահանդուխտ Մխիթարի Մելքոնյանին հանձնել է շնորհակալագիր և 500 հազար դրամի պարգև։ Շնորհակալություն հայտնելով` Վահանդուխտ տատիկը խնդրեց բարեկարգել դեպի գյուղ տանող ճանապարհը՝ հաշվի առնելով դրա կարևորությունը։ Պարգևը ստանալուց տատիկն հուզվեց ու նշեց, որ այսպիսի ուշադրության առաջին անգամն է արժանանանում:
Վահանդուխտ Մելքոնյանը սահմանային Նորշեն բնակավայրում ապրում է 60 տարուց ավելի, վերջին տարիներին Նորշենի միակ բնակիչն է, սակայն իրեն մենակ չի զգում; Չնայած արդեն 83 տարեկան է՝ զբաղվում է հողագործությամբ և մեղվապահությամբ:
Գյուղը միանգամից չի դատարկվել, այլ քայլ առ քայլ։ «Սկզբում էր դժվար, հիմա արդեն սովորական է դարձել։ Զբաղվում եմ մեղվապահությամբ ու հողագործությամբ, հյուրերի պակաս էլ չունեմ»,-«Արմենպրես»ին հայտնեց  տատը՝ վստահեցնելով, որ ամենապաշտպանված մարդն է իրեն զգում՝ գյուղը ռուս ու հայ սահմանապահների հսկողության տակ է։

Նորշենը, շատ մոտ գտնվելով Անիին, հրաշալի դիտակետ է։ Սահմանային այս գյուղը մտնելու համար անհրաժեշտ է հատուկ թույլտվություն սահմանապահ ջոկատից, որը ստանալը երկարատև գործընթաց է։ Լքված գյուղի միակ պահապանը Վահանդուխտ տատն է:

Բեռնում.....