14.1 C
Yerevan
27 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 26.11.2023
Գլխավոր » Լոռու մարզում հաջորդ տարի ճամփորդողների, զբոսաշրջիկների համար կգործի ճամփեզրյա կայան
Քաղաքականություն

Լոռու մարզում հաջորդ տարի ճամփորդողների, զբոսաշրջիկների համար կգործի ճամփեզրյա կայան

 Լոռու մարզում հաջորդ տարի զբոսաշրջիկների, ճամփորդողների համար կգործի նոր կառուցված ճամփեզրյա կայան, որում կվաճառվի նաև տեղական ՓՄՁ-ների արտադրած սնունդ: Այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը՝ ներկայացնելով փոքր ու միջին ձեռներեցության զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունը:

«Լոռու մարզում կառուցում ենք ճամփեզրյա կայան, որը կգործարկենք հաջորդ տարվանից: Այն շատ ժամանակակից կառուցվածք ունի։ Սրա նպատակն է, որ  ճանապարհորդությունը, զբոսաշրջությունն էլ ավելի արդիական դարձնենք: Բայց դրա թաքնված նպատակներից է նաև այն, որ դրանում կվաճառվեն տեղական ՓՄՁ-ների արտադրած սնունդը եւ ոչ միայն»,-ասաց Մարգարյանն ու նշեց՝ շեշտը դրվում է տեղական ՓՄՁ-ների զարգացման և իրենց շուկա դուրս գալու հնարավորության վրա:

Ճամփեզրյա կայանում կգործի նաեւ զբոսաշրջային կենտրոն, սրճարան, խանութ, կոնֆերանս դահլիճ, զուգարան և այլն: Փոխնախարարը նշեց՝ իրենք կառուցում են կայանը, սակայն փնտրում են գործարկողների՝ ձեռնարկատերերի, որոնց հետաքրքիր կլինի գործել այդ կայանում: Այդ առիթով Ներդրումների աջակցման կենտրոնի կայքում հայտարարությունն ակտիվ է, հետաքրքրված ցանկացած ձեռնարկատեր կարող է դիմել։

Նմանատիպ Հոդվածներ

Զբոսաշրջիկներին զգուշացվում է հեռու լինել Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ ճանապարհներից

Անի Գրիգորյան

Հայաստան այցելած զբոսաշրջիկներից ամենաշատը եղել են Ռուսաստանի, Իրանի և Վրաստանի քաղաքացիներ

Նատա Հարությունյան

Լոռու մարզում միջոցներ են ձեռնարկվում անչափահասների հանցավորությունը նվազեցնելու կանխարգելելու ուղղությամբ

Անի Գրիգորյան
Բեռնում.....