7 C
Yerevan
4 Մարտի, 2021
135785.6 By Google Analytics 03.03.2021
Գլխավոր » Աչաջուր գյուղում կորել է քաղաքացի. փրկարարներն իրականացրել են որոնողական աշխատանքներ
Քաղաքականություն

Աչաջուր գյուղում կորել է քաղաքացի. փրկարարներն իրականացրել են որոնողական աշխատանքներ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Դեկտեմբերի 20-ին, ժամը 09:45-ին «Աղի ձոր» կոչվող հանդամասում իրականացվող որոնողական աշխատանքները վերսկսվել են:

Որոնողական աշխատանքներին մասնակցում են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 6 փրկարար ծառայող, ոստիկանության Իջևանի բաժնի 4 աշխատակից և Աչաջուր գյուղի մոտ 300 բնակիչ։

Որոնողական աշխատանքներն իրականացվում են «Գիլի հանք» կոչվող տարածքում:

Ժամը 18:18-ին որոնողական աշխատանքները դադարեցվել են անարդյունք:

 

Նշենք, որ ս. թ. դեկտեմբերի 20-ին, ժամը 02։11-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Աչաջուր գյուղում ս. թ. դեկտեմբերի 19-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, գյուղի բնակիչ Գևորգ Մ.-ն (ծնված 2003 թ.) տանից դուրս է եկել դեպի այգի և չի վերադարձել. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այգին գտնվում է «Աղի ձոր» կոչվող հանդամասում:

Ժամը 08:15-ին որոնողական աշխատանքները դադարեցվել են: Որոնողական աշխատանքներին մասնակցել են նաև ոստիկանության Իջևանի բաժնի 2 աշխատակից և 7 բնակիչ:

Նմանատիպ Հոդվածներ

Ադրբեջանական կողմն առանց մեկնաբանության արգելել է իրականացնել որոնողական աշխատանքներ

Անի Գրիգորյան

Փրկարար 6 ջոկատ որոնողական աշխատանքներ են իրականացնում Բերձոր- Իշխանաձորի և Հադրութի հատվածներում

Անի Գրիգորյան

Արցախի փրկարարները Ֆիզուլիի ուղղությամբ վերսկսել են որոնողական աշխատանքները

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին