«GALLUP International Association»-ի իրականացված հարցումների մասնակիցները խորհրդարանական երեք ուժերից ամենից շատ բավարարված են «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի գործունեությամբ:
Այս մասին դեկտեմբերի 23-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:
«Քաղաքացիներին խնդրել ենք նշել, թե որքանով են բավարարված հետևյալ քաղաքական կուսակցությունների գործունեությամբ. «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի գործունեությամբ լիովին բավարարված է հարցվածների 31.4-ը, ավելի շուտ բավարարված՝ 47.9%-ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործունեությամբ լիովին բավարարված է 19.9%-ը, ավելի շուտ բավարարված` 46.3%-ը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության գործունեությամբ լիովին բավարարված է 8%-ը, իսկ ավելի շուտ բավարարված է հարցվածների 38.8%-ը»,- ասաց Նավասարդյանը:
Հարցումներն արվել են նոյեմբերի 9-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում: Հարցումներին մասնակցել է 1517 քաղաքացի:
