4 C
Yerevan
8 Մարտի, 2021
136297.6 By Google Analytics 07.03.2021
Գլխավոր » Ե՛վ օրենսդրական, և՛ վարչարարական դաշտերում դեռ կարիք կա օգնելու մեր ներդրողներին. Նաիրա Մարգարյան
Տնտեսություն և Բիզնես

Ե՛վ օրենսդրական, և՛ վարչարարական դաշտերում դեռ կարիք կա օգնելու մեր ներդրողներին. Նաիրա Մարգարյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ներդրողների աջակցման կենտրոնում օրեցօր ավելանում է դիմողների քանակը, հատկապես՝ կենտրոնի մասին տեսահոլովակի տարածումից հետո բավականին ակտիվացել են զանգերը, էլեկտրոնային դիմումները՝ թե՛ տեղացիների կողմից, թե՛ արտերկրից: NewArmenia.am-ի հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը նշեց, որ նախկին ՓՄՁ զարգացման կենտրոնն է վերափոխվել ներդրողների աջակցման կենտրոնի, այժմ կառույցի մի մասը զբաղվում է ՓՄՁ-ներով, մի մասը՝ ներդրողներով:

«Մենք հասկանում ենք, որ և՛ օրենսդրական, և՛ վարչարարական դաշտերում դեռ կարիք կա օգնելու մեր ներդրողներին: Այդ առումով ամեն ինչ այդքան պարզ չէ ու այդքան հեշտ չէ, որ կարողանաս միայն կարդալով առաջնորդվես: Եվ այստեղ շատ կարևորում ենք, որ այդ դժվարությունը չխրտնեցնի մեր ներդրողներին: Ընդամենը պահանջարկի ու գիտակցության շնորհիվ է, որ դա կօգնի ներդրումային դաշտը լավացնել, ավելի շատ ներդրողների խրախուսել, որ Հայաստանում ներդրումներ իրականացնեն»,- ասաց Ն.Մարգարյանը:

Թե ինչպիսի՞ ակտիվություն է սպասվում, փոխնախարարը նշեց, որ կանխատեսում անել չեն կարող. «Կարող ենք ասել, որ կենտրոնը սպասարկելու է բոլորին, ով կդիմի: Բավարար ռեսուրս ունենք, անհրաժեշտության դեպքում նաև կավելացնենք»:

Նմանատիպ Հոդվածներ

Նաիրա Մարգարյանն ազատվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից

Նատա Հարությունյան

Ներդրողները հունվարից 41,7 մլրդ դոլար են դուրս բերել զարգացող շուկաներից կորոնավիրուսի պատճառով. FT

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին