6.1 C
Yerevan
6 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 05.12.2023
Գլխավոր » Ոստիկանության հասարակական խորհրդում ընդգրկվել են նոր անդամներ
Իրավունք

Ոստիկանության հասարակական խորհրդում ընդգրկվել են նոր անդամներ

Ոստիկանությունում դեկտեմբերի 27-ին տեղի ունեցավ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։ Ողջունելով ներկաներին՝ Արման Սարգսյանը կարևորել է հասարակական խորհրդի գործունեությունը, ինչը ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդման լուրջ խթան է։ Նա շնորհակալություն է հայտնել խորհրդի անդամներին կարևոր աշխատանքի համար։

Հայտարարվել են հասարակական խորհրդի նոր անդամների անունները, որոնց հանձնվել են վկայականներ։ Խորհուրդը համալրել են մշակութային, հասարակական գործիչներ, գիտնականներ։

Շարունակելով խորհրդի նիստը՝ Արման Սարգսյանն անդրադարձավ ոստիկանությունում ընթացող բարեփոխումներին, ներկայացրել է ոստիկանության օպերատիվ, ճանապարհապարեկային ծառայությունների աշխատանքի մանրամասներ: Խոսվել է նաև ոստիկանության կադրային քաղաքականության, կրթական որակի բարձրացման և այլ հարցերի մասին։

Հասարակական խորհրդի ավարտին Արման Սարգսյանը պատասխանել է ներկաների հարցերին, ոստիկանության գործունեության մասին տեղի ունեցան քննարկումներ։

Նմանատիպ Հոդվածներ

Արման Սարգսյանը նշանակվել է Պաշտպանության նախարարի տեղակալ

Նատա Հարությունյան

Ոստիկանության իրականացրած ստուգայցերի ընթացքում վարչական պատասխանատվության է ենթարկվել 228 քաղաքացի

Սերինե

Արման Սարգսյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետ

Աշխեն
Բեռնում.....