-1.9 C
Yerevan
3 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 02.12.2023
Գլխավոր » Հայ-վրացական սահմանին բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները կշարունակվեն առավոտյան
Այլ Լուրեր

Հայ-վրացական սահմանին բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները կշարունակվեն առավոտյան

Հայ-վրացական սահմանին բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեկտեմբերի 28-ին՝ ժամը 09։00-ին, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Ժամը 17:00-ին հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: Դրանք կշարունակվեն դեկտեմբերի 29-ի առավոտյան:

Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 16:27-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Պրիվոլնոյե գյուղից դեպի Վրաստանի Հանրապետության միջպետական սահմանն ընկած հատվածում այրվում է անտառածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 28 փրկարար ծառայող և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 139 փրկարար ծառայող:Պարզվել է, որ Պրիվոլնոյե գյուղից դեպի Վրաստանի սահման ընկած հյուսիսային հատվածում՝ մոտ 30 կմ ճակատային գծով այրվում է բուսածածկույթ: Տեղանքի դժվարամատչելիության և մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են մեծ դժվարությամբ:

Նմանատիպ Հոդվածներ

Հրդեհ Ազատամարտիկների փողոցում․ կա զոհ եւ տուժածներ․ լուսանկարներ

Նատա Հարությունյան

Զորամասի կացարանում վառարանի մեջ բենզին լցրած կապիտանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Նատա Հարությունյան

15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով ձերբակալվել է զորամասի հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայության պետը

Նատա Հարությունյան
Բեռնում.....