Դեկտեմբերի 28-ին, ժամը 20:43-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 46 շենքի մուտքից և 1-ին հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի նկուղում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:00-ին, մարվել՝ 22:13-ին: Առաջին մուտքի նկուղում (15 քմ) այրվել են կենցաղային իրեր:
