4.1 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 27.11.2023
Գլխավոր » Դրսում մեր հեղափոխությունով տպավորված խեցեգործները չկարողացան մասնակցել սիմպոզիումին, քանի որ Ապարանում դաշնակցական անտառտնտեսության աշխատակիցները խոչընդոտել են ծրագրի իրականացմանը․ Հ. Համբարձումյան
Հարցազրույցներ

Դրսում մեր հեղափոխությունով տպավորված խեցեգործները չկարողացան մասնակցել սիմպոզիումին, քանի որ Ապարանում դաշնակցական անտառտնտեսության աշխատակիցները խոչընդոտել են ծրագրի իրականացմանը․ Հ. Համբարձումյան

«Մունետիկ» մշակութային ՀԿ-ն 2019 թվականին ՀՀ մարզերում իրականացրել է մի շարք մշակութային ծրագրեր, իսկ Ապարանում տեղի անտառտնտեսության աշխատակիցները, որոնք դաշնակցականներ են, խոչընդոտել են ծրագրերից մեկի իրականացմանը։ NewArmenia.amը այս ամենի մասին զրուցել է «Մունետիկ» ՀԿ նախագահ Հրաչ Համբարձումյանի հետ։

Պարոն Համբարձումյան, 2019 թվականն ինչպիսի՞ տարի էր ձեր կազմակերպության համար և ինչպիսի՞ հաջողություններ եք արձանագրել ծրագրերի իրականացման ընթացքում։

-2019 թվականը «Մունետիկ» ՀԿ-ի համար բարեբեր տարի էր։ 2019 թվականին մենք մեր ՀԿ-ով իրականացրել ենք մի շարք երիտասարդական ծրագրեր։ Ծրագրերը նախատեսված են եղել ՀՀ-ի երիտասարդների համար, նաև ունեցել ենք մասնակից արտասահմանից։ Երեք ծրագիր ենք իրականացրել, հիմնականում Իջևան քաղաքին կպած Գետահովիտ գյուղում, բայց ունեցել ենք նաև շրջիկ դասեր։ Ինչ էին դրանք իրենցից ներկայացնում, մենք մեր մեքենաներով փոքր խմբերով գնում էինք Իջևանին հարակից քաղաքաները, նաև մարզ ենք փոխել, եկել ենք դեպի Ապարանի կողմը։ Դա պայմանավորված էր նրանով որ մասնակիցները, որոնք տարբեր մարզերից են, ուզում էին իրենց համայնքները ևս ինչ-որ չափով աշխուժացնել, բացի դա նաև մյուս մասնակիցներին ծանոթացնեն իրենց բնակավայրի հետ։ Շատ կարևոր էր, որ այդ փոխհարաբերության ժամանակ, երբ գնում ես իրենց մարզ, ինքը կանչում է իրենց մոտի այս ոլորտի մի քանի ընկերների, ծանոթանում են, որոշակի ընդհանուր եզրեր են գտնում և այդ ծանոթությունը ծրագրից հետո արդեն ունենում է իր շարունակությունը։

Ո՞րն  էր այդ ծրագրի հիմնական նպատակը։

-Ծրագրի հիմնական նպատակը հետևյալն է, քանի որ Սովետական միությունից հետո Հայաստանում այլևս չկային մշակույթի տարբեր ոլորտի ներկայացուցիչներին միավորող միջոցառումներ, որտեղ այդ երիտասարդներն իրար կճանաչեին, իրար հետ կաշխատեին, մեկի աշխատանքը մյուսի համար ընկալելի ու հարազատ կլիներ, իրենց մտերմությունը կառաջանար, այդ տեսակ միջոցառումներ շատ քիչ են կամ երևի թե չկան, նպատակը այդ կապը վերականգնելն էր։ Մեր ՀԿ-ն երկար տարիների ընթացքում տեսնում էր, որ այդ մեծ կապը խզվել է, հասակակիցների՝ իրար հետ աշխատելու, իրար նկատմամբ լավ տրամադրված լինելու, ընկերաբար իրար ցուցահանդեսներին հաճախելու, բարի տրամադրված լինելու, իրար բարձրացնելու։ Ես հիշում եմ, որ իմ ընկերներից մեկն ասաց, որ նկար ունի, որտեղ Մինասը համբուրում է Սարյանի ձեռքը։ Բայց դա չի նշանակում, որ Մինասն ավելի վատ նկարիչ էր։ Դրա մասին չի խոսքը, այլ ինքն իր ուսն է դեմ տալիս՝ բարձրացնելով մաեստրոյին։ Այսինքն՝ մենք պետք է իրար սիրենք հարգենք ու հասկանանք, որ մենք մեզ պիտի բարձրացնենք։ Այլևս պետք չի սպասել, թե ում դրսում ինչ մեդալ կտան, ինչ գովասանագիր կտան ու հետո կգան ստեղ կասեն այ ես դրսում էս ստացա, ուրեմն ես շատ լավն եմ։ Այ այդ ձևից պետք է խուսափել: Օրինակ, երբ մեր այս ծրագրի ընթացքում,  խեցեգործն աշխատում էր գեղանկարչի հետ, նույն հարկի տակ ապրում են, աշխատում են, կերամիկը իր հանգստի օրերին  գնում նստում էր գեղանկարչի կողքին ու ժամերով նայում էր, թե գեղանկարիչը ոնց է նկարում։ Հետո գեղանկարիչը մի կտավ տալիս էր խեցեգործն էր փորձում նկար անել, իրար հետ խոսում էին նյութի մասին, ընդհանրապես նկարչության, գեղանկարչության մասին։ Իսկ մյուս օրվա մասն անցկացնում էին արդեն տան մեջ, ներսում, սրահում,այստեղ արդեն, գեղանկարիչն ուզեր, չուզեր ինքը մասնակից էր դառնում խեցեգործի ամբողջ այդ տեխնիկական պրոցեսին։

Իսկ տեղի բնակիչների հետ ինչպիսի՞ փոխհարաբերություններ էին ստեղծվում ծրագրի իրականացման ընթացքում։

-Շատ լավ փոխհարաբերություններ էին ստեղծվել։ Տեղի բնակիչներն աստիճանաբար սովորեցին մեր ներկայությանը, հետո սկսվեց միմյանց միջև կոնտակտ առաջանալ, նկարիչների, ստեղծագործողների նկատմամբ արդեն մտածելակերպն աստիճանաբար փոխվեց։

Օրինակ՝ Գետահովիտում մեկի տունը, որ նկարում էին, պարզվեց՝ հենց այդ տան տերը ժամանակին սովորել է Լենինգրադի Ռեպինի անվան ակադեմիայում, շատ լավ մարդ էր, որի հետ լավ հարաբերություններ հաստատվեցին։ Իջևանում կա Գեղարվեստի ինստիտուտի մասնաճյուղ, որտեղ կա կիրառական արվեստի բաժին, այդ երիտասարդների հետ էլ էին աշխատում, ընկերանում։ Այդ փոխհարաբերությունը իրար հետ նախկին կտրվածության փոխարեն բերում էր մի ուրիշ բանի։

Արտերկրից քանի՞ հոգի էր մասնակցում ձեր ծրագրին։

-Արտերկրի մասնակիցների հետ կապված մի շատ տհաճ բան տեղի ունեցավ։ Մեր դրսի մասնակիցներից մեկը Ֆրանսիայից էր՝ ծագումով ռուս, իսկ երկուսը՝ Լենինգրադից, խեցեգործներ էին։ Իրենք մեկ այլ ծրագրի էին մասնակցում, որից հետո պետք է մասնակցեին մեր ծրագրին, որը պետք է տեղի ունենար Ապարանում, սակայն այնտեղի անտառտնտեսության աշխատակիցների մեղքով, որոնք դաշնակցականներ էին, ակնհայտ օրենքի լուրջ խախտումներով արգելեցին ծրագիրն իրականացել։ Անտառտնտեսության աշխատակիցների, հատկապես այս նոր տնօրենի «թեթև ձեռքով» մեր ծրագիրն Ապարանում չկայացավ։ Մասնակիցները մոտ տասը օր սպասեցին, սակայն  ստիպված եղան ձեռնունայն մեկնել իրենց երկրներ։ Բայց մենք այս խայտառակ պատմությունը չենք ներելու և վստահ եմ՝ այդ խնդիրը լուծվելու է և կստիպենք, որ իրենք նախ ներողություն խնդրեն մեր դրսի մասնակիցներից։

Մենք ձեռնարկում ենք, որ այս տարի անպայման Ապարանում անցկացնենք մեր խեցեգործների սիմպոզիումի ծրագիրը։ Մենք 16 տարի Ապարանում կազմակերպել ենք խեցեգործության և գեղանկարչության սիմպոզիումներ։ Շատ ամոթալի բան ստացվեց, քանի որ դրսում մեր հեղափոխությունով տպավորված խեցեգործները շատ տպավորված էին մեր հեղափոխությունով, չկարողացան մասնակցել սիմպոզիումին, քանի որ Ապարանում դաշնակցական անտառտնտեսության աշխատակիցները խոչընդոտել են ծրագիրի իրականացման։

Դրսից շատ էին դիմում ինձ մեր ծրագրերին մասնակցելու, ներկա լինելու, ծանոթանալու համար և  շատ զարմացած էին, թե ոնց կարող է այսպիսի հեղափոխությունից հետո այսպիսի անշառ ոլորտում, ծրագիր, որը ոչ մի  բանով քաղաքականության հետ չի առնչվում, որևէ մեկին չի խանգարում, կարող է  դաշնակցական պաշտոնյաների կողմից  այդ տեսակ խայտառակ ձևով, օրենքն ուղղակի ոտքի տակ տալով խոչընդոտել մեր ծրագիր իրականացմանը։

Նրանք մեզ ամիսներով քարշ են տվել էդ թղթերի համար, դիտավորյալ կերպով չեն պատասխանել մեզ, անօրինական ձևով տեղում շատ նենգ պրոցեսներ կազմակերպելով։ Դա շատ վիրավորական է և ամոթ էր։

— Այս խնդրի կարգավորման համար դուք որևէ մեկին դիմե՞լ եք։

-Մինչև հեղափոխություն մեզ պնդում էին, որ այդ տարածքը վարձակալությամբ ինչ-որ մեկին է տրված ու էդ ինչ-որ մեկն էլ նորից դաշնակցական անտառի պահակ Աղվան Արամյանն էր։ Անտառտնտեսության մարզի պատասխանատուն դաշնակ էր։ 12 հեկտար տարածքը վարձակալել է մի հոգի դաշնակցական պահակը՝ Աղվան Արամյանը։  Հհետո, երբ որ մենք դիմեցինք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանին, դրանից հետո իրենք ստիպված եղան նորից վերանայել այդ թղթերը ու պարզվեց, որ 12 հեկտար չի, այլ ընդամենը մեկ հեկտար է տվյալ անձը վարձակալել։ Իդեպ տարիներ շարունկա այդ 12 հեկտարի համար վ արձակալողը պետք է մեծ գումարները վճարեր, իսկ ինքը 12 հեկտարի համար վճարում էր ծիծաղելի գումարներ։

Իսկ Ապարանաում մենք անպայման այս տարի սիմպոզիումը կազմակերպելու ենք, իսկ տոներից հետո անպայման վարչապետին ենք տեղեկացնելու՝ այնտեղ տեղի ունեցող բոլոր ապօրինությունների մասին։

Բեռնում.....