13.1 C
Yerevan
14 Սեպտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 13.09.2023
Գլխավոր » Արգելվել է թռչնամսի ներմուծումը Լեհաստանի երկու մարզերից
Այլ Լուրեր

Արգելվել է թռչնամսի ներմուծումը Լեհաստանի երկու մարզերից

Լեհաստանի Հանրապետության Վելիկոպոլսկոե և Լյուբլինսկոե մարզերում արձանագրված թռչունների բարձր ախտածին գրիպ հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով հունվարի 10-ից արգելվում է Լեհաստանի նշված մարզերից կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և  միջադիրների ներմուծումը Հայաստան:

Սահմանափակման հիմք է հանդիսացել հիվանդության վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) հրապարակած տեղեկատվությունը:

Նմանատիպ Հոդվածներ

Լեհաստանն սկսել է արգելափակոցներ կառուցել Ռուսաստանի հետ սահմանին

Անի Գրիգորյան

Լեհաստանում ծրագրում են մեղմացնել Covid-19-ի սահմանափակումները

Անի Գրիգորյան

Լեհաստանը Covid-19-ի պատճառով Սլովակիայի և Չեխիայի հետ սահմաններին կարող է սահմանափակումներ կիրառել

Անի Գրիգորյան
Բեռնում.....