Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհուրդը (ԱԱՊԽ), ի թիվս այլ վարկածների, ուսումնասիրում Է ռուսական արտադրության «Տոռ» զենիթային հրթիռով հունվարի 8-ին Թեհրանի օդանավակայանից թռչելուց հետո ուկրաինական Boeing-ի խոցումը: Այդ մասին հայտարարել Է գերատեսչության քարտուղար Ալեքսեյ Դանիլովը «Ցենզոր.նետ» հրատարակությանն արած մեկնաբանության մեջ :
«Այսօր գիշերը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու որոշման համաձայն, «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing-ի աղետի հետաքննության պետական հանձնախումբը ժամանել Է Թեհրան: Խմբում ընդգրկված Է 45 մարդ՝ 12 նախարարությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչներ,-պատմել Է նա:-Ներկայում խորհրդակցություն Է ընթանում Իրանի պատկան մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ուսումնասիրվում են ինքնաթիռի հանկարծակի անկման տարբեր վարկածներ»:
ԱԱՊԽ-ի քարտուղարի խոսքով՝ հիմնական վարկածների թվում Է զենիթային հրթիռով, այդ թվում՝ «Տոռ» հրթիռով ինքնաթիռի խոցումը, քանի որ աղետի վայրի մերձակայքում հրթիռի բեկորների հայտնաբերման վերաբերյալ տեղեկատվությունն արդեն հայտնվել Է ցանցում»: Բացի այդ, ինչպես հավելել Է Դանիլովը, ուսումնասիրվում են անօդաչու թռչող սարքի կամ այլ թռչող օբյեկտի հետ ինքնաթիռի բախման հնարավորությունը, տեխնիկական պատճառներով շարժիչի խափանման եւ պայթելու, ինքնաթիռի ներսում ահաբեկչական գործողության հետեւանքով պայթյունի վարկածները: Ավելի վաղ Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության կողմից ավիաաղետի նախնական հետաքննության նյութերում նշվել Է, որ Թեհրանում կործանված ուկրաինական Boeing-737 ինքնաթիռը բռնկել Է դեռ մինչեւ գետնին բախվելը: «Ինքնաթիռը բռնկել Է օդում: Ականատեսների հաղորդումների համաձայն, կրակը տեսանելի Էր ինքնաթիռում եւ տարածվում Էր դրա ֆուզելյաժով»,- արձանագրել Է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը: Հաշվետվության մեջ նաեւ նշվում Է, որ «գետնին բախվելուց հետո տեղի Է ունեցել պայթյուն»:
Նախնական հետաքննության մեջ նշում Է, որ տեխնիկական խնդրի հայտնաբերումից հետո Boeing-737-ը փորձել Է վերադառնալ օդանավակայան:
«Կործանման պահին ինքնաթիռը վերադառնում Էր օդանավակայան»,-ասված Է փաստաթղթում: Բացի այդ, հաշվետվության համաձայն, ինքնաթիռի անձնակազմից «ոչ մի հաղորդում չի ստացվել թռիչքի անսովոր հանգամանքների վերաբերյալ», Հունվարի 8-ին «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing 737 ինքնաթիռն աղետի Է ենթարկվել Թեհրանի օդանավակայանից թռիչքից հետո: Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Վադիմ Պրիստայկոյի տեղեկատվության համաձայն, ավիավթարի հետեւանքով զոհվել Է 176 մարդ, այդ թվում՝ Իրանի, Կանադայի, Ուկրաինայի, Շվեդիայի, Աֆղանստանի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
