16.1 C
Yerevan
30 Սեպտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 29.09.2023
Գլխավոր » Պողոսյանը Արցախի ընտրությունների ժամանակ Ադրբեջանի կողմից տեղեկատվական հարվածներ է կանխատեսում
Քաղաքականություն

Պողոսյանը Արցախի ընտրությունների ժամանակ Ադրբեջանի կողմից տեղեկատվական հարվածներ է կանխատեսում

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թեւան Պողոսյանը թե Ադրբեջանում խորհրդարանական, թե Արցախում սպասվող համընդհանուր ընտրությունների շրջանում ադրբեջանական կողմից կանխատեսում է տեղեկատվական հարվածներ՝ հայկական կողմի:

Պողոսյանը նման տեսակետ հայտնեց հրավիրված ասուլիսում:

«Պետք է գիտակցել, որ ինչպես Ադրբեջանում ընտրությունների ժամանակ տեղեկատվական մեծ հոսքեր են գալու և հարվածներ են լինելու, այնպես էլ Արցախում նախընտրական շրջանում Ադրբեջանը փորձելու է տեղեկատվական հարվածներ հասցնել մեզ»,-ասաց Պողոսյանն ու հավելեց՝ պետք է պատրաստ լինել դա թույլ չտալու:

Պողոսյանն այս պարագայում կարևոր համարեց միասնականությունը: Նրա կարծիքով՝ Արցախի խնդրի բանալին գտնվում է հայկական կողմի՝ Հայաստանի և Արցախի ձեռքում: «Եթե մենք միշտ լինենք ավելի հզոր, ապա որևէ իրավիճակի փոփոխություն այդ հարցում չեմ կանխատեսի՝ բացի մի դեպքից, եթե չապահովենք մեր հզորությունն ու միասնականությունը»,-ասաց նա:

Նմանատիպ Հոդվածներ

Հայաստան-Իրան հարաբերությունները՝ Իսրայել-Ադրբեջան ռազմավարական դաշինքի թիրախ

Սերինե

«Անցած 10 տարիների ընթացքում ես շատ բան եմ սովորել նախագահ Ալիևից՝ ինչպես լավ ղեկավարել երկիրը ծայրահեղ ծանր միջավայրում». Վիկտոր Օրբան, Հունգարիայի վարչապետ

Սերինե

Թեհրանում հարձակման է ենթարկվել Ադրբեջանի դեսպանատունը (տեսանյութ)

Նատա Հարությունյան
Բեռնում.....