20.1 C
Yerevan
16 Սեպտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 14.09.2023
Գլխավոր » Շուտով կտեսնեք 2019 թվականի իմ եկամուտը. Արսեն Թորոսյանն անդրադարձավ պարգևավճարների հարցին
Քաղաքականություն

Շուտով կտեսնեք 2019 թվականի իմ եկամուտը. Արսեն Թորոսյանն անդրադարձավ պարգևավճարների հարցին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է պարգևավճարների հարցին և նշել, որ իր գլխավորած գերատեսչության աշխատակիցներն անխտիր ստանում են պարգևավճար՝ տարբեր չափաբաժիններով։ «2019 թվականի բյուջեում պարգևավճարային ֆոնդ է նախատեսվել բոլոր պետական կառավարման մարմինների պահպանման ծախսերում, որը տարբեր սկզբունքներով բաշխվում է աշխատակիցներին։ Այստեղ հեծանիվ հորինելու բան չեմ տեսնում, մենք պատասխանել ենք մամուլի հարցմանը, որի մեջ ներկայացրել ենք այն թվերը, որոնք կան իրականում, որը հայտարարագրվում է։ Եթե բացեք 2018-ի հայտարարագիրը, կտեսնեք իմ եկամուտը, և շուտով կտեսնեք՝ 2019 թվականի իմ եկամուտը»,- ասաց նախարարը։

Անդրադառնալով իր՝ թանկարժեք մեքենա ունենալու վերաբերյալ տարածված լուրերին, Արսեն Թորոսյանն ասաց, որ անձնական մեքենաներ ունի։

Հարցին՝ արդյոք որևէ բուժհիմնարկից մեքենա փոխանցե՞լ են նախարարությանը, Թորոսյանն ասաց. «ՀՀ սահմանադրության համաձայն պետական գույքը տնօրինում է կառավարությունը։ Ցանկացած մեքենա կառավարության որոշմամբ կարող է տեղափոխվել մի հաստատությունից մեկ այլ։ Անցած նիստին 10 մեքենա փոխանցեցինք Պետական գույքի կառավարման կոմիտե։ Մեր մեքենաների պարկը շատ փոքր է, եթե չեմ սխալվում, 4 կամ 5 մեքենա է»,- ասաց նախարարը:

Նմանատիպ Հոդվածներ

Հանրային սննդի` ռեստորանների, սրճարանների և այլ հաստատությունների պատասխանատուները գրեթե չեն տուգանվում ոստիկանության կողմից, երբ նրանց հաստատություններում ծխում են․ Արսեն Թորոսյան

Սերինե

Օրը մեզ համար շատ մեծ նշանակություն ունի․ Արսեն Թորոսյան

Անի Գրիգորյան

Ռուսաստանի հետ ամենաբարձր մակարդակով կա լուծման վերաբերյալ փոխըմբռնում. Թորոսյան

Նատա Հարությունյան
Բեռնում.....