Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարել Է, որ «տեխնոլոգիական ճեղքման» Է հասել հակահրթիռային պաշտպանության լազերային համակարգի մշակման բնագավառում:
«Պաշտպանության նախարարությանը կից Պաշտպանական հետազոտությունների եւ մշակումների վարչությունը հաղորդում Է, որ ձեռք Է բերվել տեխնոլոգիական ճեղքում (հրթիռների) կալանման համար լազերների մշակման բնագավառում»,- ասված Է նախարարության հրապարակման մեջ:
Նշվում Է, որ դրանք կարելի Է օգտագործել «մի շարք սպառնալիքների, ներառյալ անօդաչուների եւ կառավարելի հրթիռների» կալանման համար: Նախարարությունը հաղորդում Է, որ նոր համակարգի արժանիքներից մեկը «մշտական օգտագործումն Է ցածր գնով»:
Ավելի վաղ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը հայտնել Է, որ 2019 թվականի ընթացքում Գազայի պաղեստինյան հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել Է շուրջ 1,3 հազար հրթիռ, որոնցից 478-ը կալանվել Է «Երկաթե գմբեթ» հակահրթիային պաշտպանության համակարգով: Haaretz հրատարակության տվյալներով՝ «Երկաթե գմբեթի» յուրաքանչյուր հրթիռն արժե շուրջ 49 հազար դոլար, ըստ որում, ինչպես նշում Է հրատարակությունը, լազերային համակարգի միջոցով կալանումը կնստի մոտավորապես 3,5 հազար դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
