16.1 C
Yerevan
28 Սեպտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 27.09.2023
Գլխավոր » Գիտնականները հերքել են ճարպակալման պատճառների մասին գլխավոր առասպելը
Սոցիալական

Գիտնականները հերքել են ճարպակալման պատճառների մասին գլխավոր առասպելը

Ճարպակալման զարգացման վրա ավելի շատ ազդում Է մարդու կենսակերպը, քան գենետիկական նախատրամադրվածությունը: Այդ մասին հայտնել են գիտնականները, որոնց աշխատությունը հրապարակված Է JAMA Cardiology-ում:

Միչիգանի համալսարանի և Մասաչուսեթսի հոսպիտալին առընթեր հետազոտական կենտրոնի աշխատակիցները վերլուծել են 2,5 հազար ամերիկացիների տվյալները, որոնք 25 տարվա ընթացքում մասնակցել են սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման պատճառների ուսումնասիրությանը: Մասնագետները հետևել են մարմնի զանգվածի ինդեքսի փոփոխություններին, ինչպես նաև օգտագործել մաթեմատիկական մոդելներ, որոնք թույլ են տալիս յուրաքանչյուր մասնակցի համար գնահատել ճարպակալման զարգացման ռիսկը նրանց ԴՆԹ-ի հիման վրա: Արդյունքում գիտնականները պարզել են, որ շրջակա միջավայրի գործոնները (այդ թվում՝ սոցիալական) ճարպակալության հայտնվելու ռիսկը պայմանավորում են 80 տոկոսով, իսկ գենետիկան՝ միայն 13,6 տոկոսով: Աշխատության հեղինակների խոսքով՝ բացառություն են կազմում այն մարդիկ, որոնք ունեն հիվանդության հազվադեպ հանդիպող ժառանգական պատճառներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նմանատիպ Հոդվածներ

Գիտնականները ծերացումը դանդաղեցնելու պարզ միջոց են նշել

Աշխեն

Գիտնականները հայտնաբերել են հակամարմին, որն ունակ Է չեզոքացնելու 2019-nCoV վիրուսը

Աշխեն

Վախեցած մկները գիտնականներին օգնել են հասկանալ՝ ինչու են մարդիկ ճերմակում

Աշխեն
Բեռնում.....