13.1 C
Yerevan
21 Սեպտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 20.09.2023
Գլխավոր » Ուկրաինայում գնահատել են կորուստները «Թուրքական հոսքի» գործարկման պատճառով
Աշխարհ

Ուկրաինայում գնահատել են կորուստները «Թուրքական հոսքի» գործարկման պատճառով

Ուկրաինան տարեկան շուրջ 450 միլիոն դոլար չի ստանա «Թուրքական հոսքի» գործարկման պատճառով: Այդ մասին հունվարի 9-ին հայտարարել Է «Ուկրաինայի գազափոխադրական համակարգի գործարկուի» գլխավոր տնօրեն Սերգեյ Մակոգոնը:

«Դա չի կարելի վնասներ համարել, դա չստացված եկամուտ Է: Մենք այն գնահատում ենք տարեկան շուրջ 450 միլիոն (դոլար – խմբ.) … Մենք պարզապես չենք վաստակում այդ փողը»,- ասել Է Մակագոնը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչ վնասներ կարող Է կրել Ուկրաինան «Թուրքական հոսքի» գործարկումից: Մամուլի ասուլիսի հեռարձակումը վարել Է «Նաշ» հեռուստաալիքը:

«Թուրքական հոսքի» գործարկման արարողությունը տեղի Է ունեցել հունվարի 8-ին Ստամբուլում ՌԴ-ի, Թուքիայի եւ Սերբիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Թայիփ Էրդողանի եւ Ալեքսանդր Վուչիչի, ինչպես նաեւ Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի մասնակցությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նմանատիպ Հոդվածներ

Ուկրաինական բանակն ապրիլ-մայիսին հակահարձակման կանցնի գերմանական Leopard տանկերով. սա Կիևից հնչող արդեն երկրորդ հայտարարությունն է

Սերինե

«Ուկրաինան կորցնելու ժամանակ չունի». Պենտագոնի ղեկավարը Կիևի դաշնակիցներին կոչ է արել արագացնել զենքի մատակարարումները

Սերինե

Բախմուտ. ինչո՞ւ ուկրաինական բանակի հրամանատարությունը պաշարման սպառնալիքի տակ որոշեց շարունակել պայքարը քաղաքի համար

Սերինե
Բեռնում.....