Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայորւմ այսօր շարունակվեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նսիտը։
Այսօրվա նիստի ժամանակ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ։ Նույնաբովանդակ միջնորդություն՝ իր պաշտպանյալի վերբերյալ ներկայացրեց նաև Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը։ Սակայն միջնորդությունների վերաբերյալ կողմերը դեռևս կարծքիներ չհայյտնեցին, քանի որ Միհրան Պողոսյանը միջնորդեց, որպեսզի դատական նիստը հետաձգվի, քանի որ ինքն այլ դատական նիստի պետք է ներկայանա։
Սակայն մինչև նիստի ավարտը հայտարարություն արեց Մարտի 1-ի զոհերից Սամվել Հարությունյանի հայրը՝ Էդիկ Հարությունյանը, որը պաշտպանական կողմին կոչ արեց հարգել իրենց ու իրենց հետ կատարվածը, նշելով, որ հակառակ դեպքում նրանք կարող են իրենց վիճակում հայտնվել։ Նրա այս հայտարարությունից հետո դատարանում իրավիճակը լարվեց և կողմերը սկսեցին միմյանց հետ վիճել, այնուհետև աղմուկ սկսվեց նաև դահլիճում։ Դատավորը բոլորին հանդարտության կոչ արեց, ինչից հետո դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը կկայանա հունվարի 14-ին։
