26.1 C
Yerevan
18 Սեպտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 17.09.2023
Գլխավոր » Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան 75-ամյակի կապակցությամբ
Գլխավոր Նորություններ

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան 75-ամյակի կապակցությամբ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 9-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին:

Ուղերձում ասված է.
«Մեծարգո՛ Լեւոն Հակոբի,
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Ձեր ծննդյան 75-ամյակի կապակցությամբ:

Հայաստանի Հանրապետության առաջին նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնում Դուք մեծ ավանդ եք ունեցել Հայաստանի եւ Արցախի կայացման, զարգացման ու զորացման գործում:
Դուք անձնվիրաբար ծառայել եք հայրենիքին, եղել եք հարազատ ժողովրդի կողքին, պայքարել եք նրա նվիրական իղձերի իրականացման, ազատության ու անկախության համար, Ձեր անգնահատելի մասնակցությունն եք բերել Արցախյան ազգային-ազատագրական շարժմանը եւ ազատամարտի կազմակերպմանը:

Այս հիշարժան օրը մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք Ձեզ եւ Ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին»:

Նմանատիպ Հոդվածներ

Այս անգամ դուք սխալվելու իրավունք չունեք. Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրություններին ընդառաջ հանդես է եկել ուղերձով

Անի Գրիգորյան

Լևոն Տեր-Պետրոսյան. Փաշինյանն, իրոք, պարտության միակ պատասխանատուն չէ

Նատա Հարությունյան

Այսքանը, որ ասել եմ, մի բան էլ ավելացնեմ․ Լևոն Տեր-Պետրոսյան

Անի Գրիգորյան
Բեռնում.....