Ցուցարարները գրոհում են Աբխազիայի նախագահի ադմինիստրացիայի շենքը, այդ մասին հայտնում է «Ria novosti» լրատվական գործակալությունը:
Գրոհը սկսվել է մոտավորապես ժամը 14-ին, ցուցարարները հանել են դռան մոտի պատուհանը և փորձում են ներխուժել շենք:
Ներկա պահին հրապարակում ներկա է մոտ 500 մարդ՝ ներառյալ ուժային կառույցների ներկայացուցիչները:
Հանրահավաքը նախաձեռնողներից մեկը Ախրա Ավիձբան է, որն ավելի վաղ պահանջում էր Աբխազիայի ներքին գործերի նախարար Գարի Արշբայի հրաժարականը:
