14.1 C
Yerevan
3 Հոկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 02.10.2023
Գլխավոր » Իրանական «Ղուդս»-ի նոր հրամանատարը հայտարարել Է, որ շարունակելու Է Սոլեյմանիի ուղեգիծը
Աշխարհ

Իրանական «Ղուդս»-ի նոր հրամանատարը հայտարարել Է, որ շարունակելու Է Սոլեյմանիի ուղեգիծը

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղուդս» հատուկ ստորաբաժանման նոր հրամանատար Էսմայիլ Կաանին հայտարարել Է, որ շարունակելու Է գեներալ Ղասեմ Սոլեյմանիի ուղեգիծը: Այդ մասին հայտնել Է IRIB հեռուստաալիքը:

«Մենք ամբողջ հզորությամբ կշարունակենք շարժվել այդ լուսավոր ուղիով»,-հայտարարել Է Կաանին՝ շնորհակալություն հայտնելով այն բանի համար, որ իրեն ընտրել են «Ղուդս»-ի նոր հրամանատար: «Տա Աստված, որ այդ գրոհն ամրապնդի իրաքյան խորհրդարանի հանգուցային որոշումն ու տարածաշրջանի ժողովուրդների կամքը եւ օգնի ԱՄՆ-ին ու գլոբալ գոռոզամտությունը վտարելու տարածաշրջանից»,-հայտարարել Է Կաանին:

Ինչպես հայտարարել Է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանը, Իրանն Իրաքում հրթիռային հարված Է հասցրել Միացյալ Նահանգների կողմից օգտագործվող առնվազն երկու ռազմակայանների: Հրթիռակոծման են ենթարկվել Այն ալ Ասադ ռազմակայանը եւ Էրբիլի օդանավակայանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բեռնում.....