14.1 C
Yerevan
13 Սեպտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 12.09.2023
Գլխավոր » Հռոմի պապը կոչ Է արել հակամարտության ծավալում թույլ չտալ Մերձավոր Արևելքում
Աշխարհ

Հռոմի պապը կոչ Է արել հակամարտության ծավալում թույլ չտալ Մերձավոր Արևելքում

Հռոմի Ֆրանցիսկոս պապն անհանգստացած Է մերձավորարեւելյան տարածաշրջանում ստեղծված լարվածությունից, որն սպառնում Է Իրաքի վերականգնման գործընթացին: Այդ մասին Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետը հայտարարել Է հունվարի 9-ին Սուրբ աթոռին կից դիվանագետներին հղած ուղերձում:

«Առանձնապես տագնապալի են այն ահանզանգերը, որոնք ստացվում են մերձավորարեւելյան տարածաշրջանից, Իրանի եւ ԱՄՆ-ի հրահրած լարվածության աճն սպառնում Է ձախողել Իրաքի վերականգնման երկարատեւ գործընթացը, ինչպես նաեւ հող ստեղծել հակամարտության ծավալման համար»,- ասել Է քահանայապետը՝ երկխոսության կոչ անելով բոլոր կողմերին՝ «միջազգային իրավունքի լիակատար հարգմամբ»: Ավելի վաղ Ֆրանցիսկոսը ցանկություն Է հայտնել այցելել Իրաք եւ սատարել այդ երկրի քրիստոնեական համայնքին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ Հոդվածներ

Հռոմի պապը պատրաստ է միջնորդական դերակատարում ստանձնել Ուկրաինայում ընթացող պատերազմը կանգնեցնելու համար

Սերինե

Պուտինի անունը հնչեցնելու կարիք չկա. Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կրկին խոսել է ուկրաինական պատերազմի մասին

Անի Գրիգորյան

Հռոմի պապն անդրադարձել է արցախյան հիմնախնդրին

Նատա Հարությունյան
Բեռնում.....