20.1 C
Yerevan
18 Սեպտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 17.09.2023
Գլխավոր » Դանիլով. «Ուսումնասիրում ենք ուկրաինական «Боинг»-ը ռուսական ЗРК «Тор» զենիթային հրթիռով խոցելու վարկածը և մտադիր ենք փնտրել հրթիռի բեկորները»
Աշխարհ

Դանիլով. «Ուսումնասիրում ենք ուկրաինական «Боинг»-ը ռուսական ЗРК «Тор» զենիթային հրթիռով խոցելու վարկածը և մտադիր ենք փնտրել հրթիռի բեկորները»

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը «Цензор.НЕТ» կայքին հայտնել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի որոշման համաձայն ստեղծված «Боинг» ինքնաթիռի վթարի հետաքննության հանձնաժողովը ժամանել է Թեհրան: Նրա կազմում ընդգրկված է 45 մարդ, նրանք 12 նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ են: Նա նշել է, որ այլ վարկածների թվում ուսումնասիրում են նաև ուկրաինական «Боинг»-ը ռուսական ЗРК «Тор» զենիթային հրթիռով խոցելու վարկածը և մտադիր են փնտրել հրթիռի բեկորները:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թեհրանում ինքնաթիռի կործանման հանձնաժողովի կազմում ընդգրկված են մասնագետներ, որոնք մասնակցում են 2014 թվականի հուլիսի 17-ին ռուսական զինծառայողների կողմից մալայզիական «Боинг» МН-17 ինքնաթիռի վրա հարձակման գործի միջազգային հետաքննությանը:

Նմանատիպ Հոդվածներ

Ուկրաինական բանակն ապրիլ-մայիսին հակահարձակման կանցնի գերմանական Leopard տանկերով. սա Կիևից հնչող արդեն երկրորդ հայտարարությունն է

Սերինե

«Ուկրաինան կորցնելու ժամանակ չունի». Պենտագոնի ղեկավարը Կիևի դաշնակիցներին կոչ է արել արագացնել զենքի մատակարարումները

Սերինե

Բախմուտ. ինչո՞ւ ուկրաինական բանակի հրամանատարությունը պաշարման սպառնալիքի տակ որոշեց շարունակել պայքարը քաղաքի համար

Սերինե
Բեռնում.....