16.1 C
Yerevan
28 Սեպտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 27.09.2023
Գլխավոր » Փորձագետի համոզմամբ՝ Ադրբեջանին չհաջողվեց Իրանում հակահայկական տրամադրություններ ստեղծել
Աշխարհ

Փորձագետի համոզմամբ՝ Ադրբեջանին չհաջողվեց Իրանում հակահայկական տրամադրություններ ստեղծել

ԱՄՆ-Իրան լարվածության ֆոնին Ադրբեջանը հակահայկական գործողություններով իր նպատակին չհասավ: «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը:

«Այն, որ այդ օրերին Ադրբեջանը սոցիալական ցանցում տեղ գտած կեղծ տեղեկատվությունը շրջանառեց՝ փորձելով վնասել Հայաստանին, դա նորություն չէ: Եթե դիտարկում ենք տարբեր ժամանակների փորձը, ապա տեսնում ենք, որ դա Ադրբեջանին բնորոշ գործելաոճ է»,-ասաց Տարոն Հովհաննիսյանը:

Ադրբեջանական քարոզչամեքենան տեղեկություններ էր տարածում, թե  վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին` ԻՀՊԿ «Ալ-Քուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության հետ կապված: Ադրբեջանը նպատակ ուներ կեղծ լուրեր տարածել և Իրանում հակահայկական տրամադրություններ ստեղծել: Տարոն Հովհաննիսյանի կարծիքով, Ադրբեջանին դա չհաջովեց:

«Ադրբեջանցիները գեներալ Սուլեյմանիին կապում էին Ղարաբաղի հետ, փորձում էին ազգանունների համեմատություններ անել, «յան»-եր տեսնել: Սոցցացում տեղ գտած կեղծ լուրն էլ թարգմանվել էր պարսկերեն, սակայն մեծ տարածում չէր գտել իրանական դաշում: Հակառակ դրան, հայկական կողմի տարածած տեղեկատվությունը տարածում գտավ իրանական դաշտում, այսինքն՝ տեղ հասավ հայկական կողմի տեսակետը»,-ասաց Տարոն Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է ադրբեջանական լրատվական դաշտին, ապա այդտեղ, ըստ փորձագետի, հստակ հակաիրանական տրամադրություններ կային:

Օգտվելով Իրանում ստեղծված իրավիճակիցադրբեջանական քարոզչամեքենան տեղեկություններ էր տարածում այն մասինթեվարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ ԹրամփինԻՀՊԿ «ԱլՔուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության կապակցությամբ: Հարկ է նշելոր սա ադրբեջանցիների հերթական փորձն է՝ վնասելու հայիրանական բարեկամական հարաբերությունները։ Վարչապետ Փաշինյանը նմանօրինակ բովանդակությամբ որևէ նամակ չի ուղարկել ԱՄՆ նախագահին: Հատկանշական է, որ «սկզբնաղբյուր» ադրբեջանական մամուլը հղում է կատարում Դիանա Հարությունյան անունով ֆեյսբուքյան կեղծ օգտատիրոջը, որը զբաղվում է սուտ տեղեկությունների տարածմամբ:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, շարունակում է բացահայտել համացանցում՝ պետության, հասարակության և անձի անվտանգությանը վնաս հասցնող կեղծ տեղեկատվություն հրապարակող և տարածող օգտատերերին։

Նմանատիպ Հոդվածներ

Փորձագետները միջազգային հանրության թիրախավորված հայտարարությունների անհրաժեշտություն են տեսնում

Անի Գրիգորյան

Կազմակերպվել է հայ-վրացական առաջնորդների ու փորձագետների ֆոկուս խմբի երկրորդ հանդիպումը

Աշխեն

Հայաստան են այցելել ՆԱՏՕ-ի փորձագետները

Diana Amirkhanyan
Բեռնում.....