14.1 C
Yerevan
2 Հոկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 01.10.2023
Գլխավոր » Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լևոն Տեր-Պետրոսյանին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ
Գլխավոր Նորություններ

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լևոն Տեր-Պետրոսյանին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ:

«Դուք կանգնած եք եղել Ղարաբաղյան շարժման, Հայաստանի ու Արցախի անկա­խության հռչակման, 20-րդ դարավերջին հայոց պետականության վերա­կանգնման և կայացման ակունքներում: Մեծ ու ծանրակշիռ է Ձեր դերը Հայաստանի Հանրապետու­թյան ինքնիշխանության ամրապնդման, որպես միջազգային իրա­վուն­­քի սուբյեկտ կայանալու, Հայաստանի և Արցախի անվտանգության ապահով­ման գործում։ Չեմ կարող չնշել Ձեր բեղմնավոր գիտական գործունեությունը և բարձրար­ժեք աշխատությունները»,-մասնավորապես նշվում է ուղերձում:

Նախագահ Սարգսյանը Լևոն Տեր-Պետրոսյանին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք:

Նմանատիպ Հոդվածներ

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վահագն Խաչատուրյանի հետ

Սերինե

Պերուի նախագահը փորձել էր ցրել խորհրդարանը, սակայն հեռացվել էր պաշտոնից և ձերբակալվել

Սերինե

ՀՀ նախագահը կմասնակցի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովին

Սերինե
Բեռնում.....