17.1 C
Yerevan
28 Սեպտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 26.09.2023
Գլխավոր » Իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատող ապացույցների շրջանակն ընդլայնվում է
Իրավունք

Իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատող ապացույցների շրջանակն ընդլայնվում է

 Կառավարությունը հավանություն տվեց «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: 

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ նախագծերի ընդունմամբ ընդլայնվում է իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատող ապացույցների շրջանակը՝ ներառելով վկայի ցուցմունքը, նոտարի կողմից իրավաբանական նշանակություն ունեցող փաստը չհաստատելու համար հիմք հանդիսացող այլ կարգով նախատեսված դեպքերից բացառվում է դատական կարգով իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման հնարավորությունը: 

Ընդլայնվում է նաև դատարանի կողմից փաստը հաստատելու այլ կարգերից բացառել նոտարի կողմից իրավաբանական նշանակության փաստի հաստատումը: Քրեական պատասխանատվություն է սահմանվում նաև նոտարի կողմից իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատելու գործով վկայի կողմից նոտարին սուտ ցուցմունք տալու համար:

Նմանատիպ Հոդվածներ

Ո՞ր փուլում է ադրբեջանցիների համար ՀՀ-ում անցակետերի կառուցման հարցը. Բադասյանի արձագանքը (տեսանյութ)

Անի Գրիգորյան

Կեցցե Հայաստանի Հանրապետությունը և կեցցենք մենք․ Ռուստամ Բադասյան

Անի Գրիգորյան

Ռուստամ Բադասյանը տեսաուղերձ է հղել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին

Անի Գրիգորյան
Բեռնում.....